Մոսկվայում ուժգին քամու պատճառով վնասվել է ավելի քան 30 շինություն
ՀասարակությունՄոսկվայում գրանցված ուժգին քամու պատճառով վնասվել է ավելի քան 30 շինություն: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով արտակարգ կառույցներում առկա աղբյուրին:
«Մեկ օրվա ընթացքում պոռթկուն քամու պատճառով վնասել է ևս 31 շենքի տանիք, ընկել է 13 ծառ»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ քամին, որի ուժգնությունը Ռուսաստանի մայրաքաղաքում հասել է 19 մ/վ, Վոլգայից և Դոնից, որտեղ մոլեգնում են փոշու փոթորիկները, իր հետ բերել է վնասակար մասնիկներ: