Ավտովթար Շիրակի մարզում. 2 մարդ մահացել է, 3–ը՝ տեղափոխվել հիվանդանոց
ՀասարակությունՄարտի 31-ին` ժամը 19.31-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին՝ Կառնուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Vaz- 2107» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղում զոհվել է 2 քաղաքացի, ևս 2-ին տեղափոխել են հիվանդանոց:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: