Ադլերի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Վայոց ձորում
ՀասարակությունՈստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 30-ին` ժամը 17.30-ին, Քարագլուխ գյուղում հայտնաբերվել և մարզային վարչություն բերման է ենթարկվել 1976թ. ծնված Ջիվան Կ.-ն:
Ջիվան Կ.-ն 2014թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Կրասնոդարի մարզի Ադլերի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 1-ին մասի մեղադրանքով: