Կառավարությունը կքննարկի ապրիլի 6-ի աշխատանքային օրը ապրիլի 11 տեղափոխելու հարցը
ՀասարակությունՀ կառավարության ապրիլի 2-ի նիստի օրակարգում ներառվել է 2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը շաբաթ` ապրիլի 11 տեղափոխելու նախագիծը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գործադիր մարմնի պաշտոնական կայքը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին` Տաղավար` Սբ. Հարության տոնի` ապրիլի 5-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 -րդ հոդվածից: