Էրեբունիում ապրիլի 3-ին պլանային ջրանջատումներ կլինեն
ՀասարակությունՊլանային աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 3-ին` ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Ինչպես «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փողոցի 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախի խաչմերուկ ու հարակից տա րածքների ջրամատակարարումը: