Մայրաքաղաքում 2135 ցայտաղբյուր է գործարկվել
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության համագործակցության արդյունքում, ապրիլի մեկից վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ այդ տեխնիկական բնույթի ա շխատանքներ են տարվել դրանց անխափան շահագործումը տարվա ընթացքում ապահովելու համար: Երևանի այցեքարտերից մեկը համարվող ցայտաղբյուրների թիվը մայրաքաղաքում 2135 է: