«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 2 մլն դոլարի առքուվաճառք
Տնտեսություն«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում ապրիլի 1-ին կատարվել է 2 մլն դոլարի առքուվաճառք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 474.00 դրամ, պահանջարկը՝ 473.00, իսկ միջին փոխարժեքը՝ 472.91 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 4 մլրդ 300 մլն դրամի գործարք: Միջին տոկոսադրույքը՝ կազմել է 14.8077:
Մարտի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, մարտի 4-ին և 5-ին գործարք չի կատարվել: Մարտի 6-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, 7-ին և 8-ին գործարք չի կատարվել, մարտի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 481.00, 10-ին՝ 482.94 դրամ: Մարտի 12-ին գործարք չի կատարվել: Մարտի 13-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 482.00 դրամ, 14-ին, 15-ին և 16-ին գործարք չի կատարվել: Մարտի 17-ին դոլարի փոխարժեքը կազմել է 479.34 դրամ, 18-ին՝ գործարք չի կատարվել, մարտի 19-ին միջին փոխարժեքը կազմել է 478.97 դրամ, 20-ին՝ 477.90 դրամ: Մարտի 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Մարտի 23-ին Ա ՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.29 դրամ, մարտի 24-ին՝ 473.37 դրամ, 25-ին՝ 471.74 դրամ: Մարտի 27-ին, 28-ին և 29-ին գործարք չի կատարվել: Մարտի 30-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.70 դրամ, 31-ին՝ 471.95 դրամ: