Մինսկում կկայանա ԵՏՀ ձեռնարկատիրության հարցերով խորհրդատվական կոմիտեի ութերորդ նիստը
ՀասարակությունԵվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրության հարցերով խորհրդատվական կոմիտեն Մինսկում կանցկացնի իր ութերորդ նիստը: Այն կկայանա ապրիլի 10-ին:
ԵԱՏՄ տարածքում ծառայությունների միասնական շուկա ստեղծելու նպատակով` նախատեսվում է նիստում քննարկել միության անդամ երկրներում ծառայությունների առևտուրը կարգավորող կանոնների նախագծերը: Բացի այդ, գործարար համայնքը կտեղեկացվի ԵՏՀ որոշումների ազդեցությունների գնահատման գործընթացի մասին, որը կարող է ազդեցություն ունենալ բիզնես-միջավայրի վրա: