Լուսնի՝ ապրիլի 4-ի խավարումն ամենակարճատեւը կլինի հարյուրամյակի ընթացքում
LifestyleԵրկրագնդի բնակիչներն ապրիլի 4-ին կկարողանան դիտել ամբողջ հարյուրամյակի ընթացքում Լուսնի ամենակարճատեւ լրիվ խավարումը:
Ինչպես հաղորդում Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությանը (NASA), երկնային երեւույթը կսկսվի Արեւելյան ափի ժամանակով ժամը 06:16-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:16-ին) եւ կտեւի ընդամենը շուրջ 5 րոպե:
Դա կլինի Լուսնի այն չորս խավարումներից արդեն երրորդը, որոնք բաժին են ընկնում 2014 թվականի ապրիլի 15-ից մինչեւ այս տարվա սեպտեմբերի 28-ն ընկած համեմատաբար կարճ ժամանակամիջոցին:
Նախորդ խավարումը, որը կարող Էին դիտել Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի եւ Ասիայի, ինչպես նաեւ Ավստրալիայի բնակիչները, տեղի Է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին: