Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 11 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահատվել է 10-ը: Բացահայտվել է գողության 11, խարդախության 9, շորթման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 1 դեպք: