Սամվել Բալասանյանը դատապարտում է Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» անդամի դանակահարությունը
ՀասարակությունԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատապարտում է Գյումրիում մարտի 28-ին տեղի ունեցած դեպքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Սամվել Բալասանյանը: «Խիստ դատապարտում եմ նման դրսևորումը, քանի որ խաղաղ ցույց էր, մենք էլ թույլատրել էինք: Այդ պահին, երբ իմացա պատահածի մասին, շատ վատ զգացի. բոլորս էլ դատապարտում ենք այդ դեպքը»,- նշեց Սամվել Բալասանյանը:
Մարտի 28-ին Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ հնարահավաք էր հրավիրել «Հիմնադիր խորհրդարանը» սկսվել է իրարանցում, տարբեր ուղղություններից սկսել են ձվեր նետել հանրահավաքի մասնակիցների եւ ՀԽ ներկայացուցիչների ուղղությամբ: Այս ընթացքում էլ, ականտեսների վկայությամբ, տեղի էր ունեցել դանակահարությունը. կտրող-ծակող վերքով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Վանոյի Միրզոյանը, ում կենտրոնում վիրահատել են :
Արմենուհի Մխոյան