Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը կկարողանա հաղթել Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ հակամարտությունը` նույնիսկ առանց ԱՄՆ-ի օգնության։ Նման կարծիք է հայտնել Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNBC-ին տված հարցազրույցում։
Կառավարության ղեկավարին հարցրել են, թե արդյոք Իսրայելը կարող է «հաղթել այս պատերազմում` առանց ամերիկյան աջակցության»։ «Պատասխանն է՝ այո», - ասել է նա,-չնայած մենք գնահատում ենք ամերիկյան աջակցությունը, մենք ցանկանում ենք ամերիկյան աջակցությունը: Մենք պետք է հաղթենք։ Մենք այլընտրանք չունենք»։
Իսրայելի վարչապետը մայիսի 9-ին ռազմական կաբինետի նիստում ընդգծել է, որ հրեական պետությունը Միացյալ Նահանգների վասալը չէ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում խոշոր ռազմական գործողության դեպքում ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի մատակարարումը Իսրայելին։