Yerevan, 11.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կիպրոսը սատարում է Ցեղասպանության ժխտողականության դեմ Հայաստանի պայքարին

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յաննակիս Օմիրուն, պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ներկայությամբ, Հայոց ցեղասպանության և դրա ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ ելույթ է ունեցել: Կիպրոսի խորհրդարանի խոսնակի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հայաստնանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի անդամներ, տիկնայք և պարոնայք, գործընկերներ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, մեծ պատիվ և ուրախություն է ինձ համար ողջունել ՀՀ ԱԺ Նախագահին և իր կողմից գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատում: Մեկ ուրիշ երկրի խորհրդարանի նախագահի ելույթը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին բացառիկ իրադարձություն է, և այդ փաստը, ինչպես նաև մեր հրավերի ընդունումը վառ ապացույց են հանդիսանում և վերստին հաստատում են մեր ժողովուրդների և պետությունների երկարամյա բարեկամությունը: Այս իրադարձությունը խորհրդանշական է նաև այն առումով, որ այսօր ոգեկոչվում է հայ ժողովրդի ողբերգության տարելիցը: Հիշում ենք ժամանակակից մարդկության պատմության սև էջերի անմեղ զոհերին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր չեն մոռանում այդ էջերը:Ողջունում ենք Ձեզ պարոն Նախագահ, հարգանքի, եղբայրության և համերաշխության զգացմունքներով: Հավաստիացնում ենք Ձեզ, որ սատարում ենք Հայաստանին իր կողմից տարվող պայքարում, ինչպես և անցյալում դա բազմիցս արվել է մեր կողմից: Միևնույն ժամանակ, ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ Կիպրոսի հարցի արդար լուծման, ազատագրման, մեր երկրի վերամիավորման, միջազգային հանրության կողմից ճանաչված Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների վերականգմանն ուղղված մեր պայքարում մեզ մշտապես սատարելու համար: Թուրքիան չի ճանաչում ԿիպրոսÕ « Հանրապետության ինքնիշխան իրավունքները` երկիր, որ ողբերգական կերպով միավորում է հայ և կիպրացի ժողովուրդների պատմական ճակատագրերը, երկիր, որ շարունակում է առաջնորդվել ուժով, այլ ոչ թե իրավունքով, խարդավանքներով, և ոչ թե խաղաղ մտադրություններով:Ձեր այս պաշտոնական այցը Կիպրոս Հայոց Ցեղասպանության ոգեկոչման տարելիցի շրջանակներում ունի հատուկ նշանակություն:Միևնույն ժամանակ, այս այցի շրջանակներում մենք պատմական անդրադարձ ենք կատարում Կիպրոս-Հայաստան հարաբերությունների պատմությանը` հետ գնալով 1960-ական թվականներ, երբ դեռ երիտասարդ Կիպրոսի Հանրապետությունը բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` արտաքին գործերի նախարար, հետագայում Հանրապետության և խորհրդարանի նախագահ Սպիրոս Կիպրիանուի նախաձեռնությամբ: Նա առաջինն էր, ով 1965 թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի միջազգային ամբիոնից բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Կիպրոսը նաև առաջին եվրոպական պետությունն է, որ միաձայն, Ներկայացուցիչների պալատի կողմից, Ցեղասպանությունը ճանաչող բանաձևով 1990 թվականին ճանաչել է Ցեղասպանությունը, իրավական ուժով ամրագրել այդ փաստը և ապրիլի 24-ը Հայ ազգի ցեղասպանության հիշատակի պետական օր հռչակել:

Միևնույն ժամանակ, Ցեղասպանության երկու այլ բանաձև է ընդունվել 1975 և 1982 թվականներին:Ներկայացուցիչների պալատը, հավատարիմ մնալով այդ ահռելի իրադարձության հիշողության պահպանմանը, կոչ է անում համաշխարային հանրությանը միջազգայնորեն ճանաչել և դատապարտել Ցեղասպանությունը: Ներկայացուցիչների պալատը հաստատակամորեն և կայուն սատարում է Հայաստանին` Թուրքիային պատասխանատվության ենթարկելու արդար պահանջը կյանքի կոչելու հարցում և դատապարտում է Թուրքիայի ոճրագործ կեցվածքը` երկիր, որ հրաժարվում է պատասխան տալ մարդկության դեմ իրականացված ծանր և սարսափելի, դաժան և ահռելի իր հանցագործությունների համար: Այդ հանցագործությունը, մնալով անպատիժ, սևացրել է մի ամբողջ ազգի հավաքական հոգին, սևացնում է նաև ՄԱԿ-ի կանոնադրության համամարդկային սկզբունքները և արժեքները: Սա հանցագործություն է, որը քաղաքակիրթ աշխարհի կողմից դեռ հարյուր տարի առաջ պետք է դատապարտվեր:Հստակ է Կիպրոսի հանձնառությունը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժելու մասին կոնվենցիայի կատարումն ապահովելու գործում:

Սույն Կոնվենցիան միջազգային իրավունքի պահպանման ինչպես նաև ազգային, ռասայական կամ կրոնական խմբի ընդհանուր կամ մասնակի ոչնչացման հանցավոր արարքի կանխարգելման միջազգային գործիք է հանդիսանում:Այս համատեքստում Ներկայացուցիչների պալատը, Ներկայացուցիչների պալատում Հայերի կրոնական խմբի ներկայացուցչի համապատասխան նախաձեռնությունը ներկայացնելուց հետո, այսօր առավոտյան իրականացրեց ևս մեկ քայլ` Քրեական օրենսգրքի միջոցով ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի և դրսեվորումների պայքարելու դեմ օրենքում փոփոխություններ կատարեց և այսպիսով քրեականացրեց Ցեղասպանության ժխտումը:Մենք կշարունակենք մեր գործողությունները միջխորհրդանական դիվանագիտության շրջանակներում: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի և ՀՀ ԱԺ միջխորհրդանական համագործակցության հանձնաժողովները կկրկնապատկեն իրենց ջանքերը տարբեր միջազգային և տարածաշրջանային հարթակներում իրենց գործողությունները համակարգելու նպատակով: Մեր նպատակն է ընդահնուր ուժերով առաջ տանել մեր ընդհանուր շահերը և նպատակները, ինչպես նաև խաղաղ լուծում տալ մեր ազգային հիմնահարցերին: Մենք ուժեղ ենք միասին` թուրքական մարտավարության և նորօսմանյան զավթողական ռազմավարություն դեմ:

Պարոն Նախագահ,Անգնահատելի է մեր հայ հայրենակիցների դերը մեկուկես միլիոն հայերի Ցեղասպանության հիշատակը պահպանելու և Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության ճանաչումը պարտադրելու գործում: Կիպրոսում բնակվող հայերը, լինելով երիտթուրքերի բռնի տեղահանումների վերապրածների ժառանգներ, երաշխիք են ապագա սերունդների պատմական հիշողությունը պահպանելու գործում:Դրական է Կիպրոսի հայկական սփյուռքի ներդրումը Հայաստան-Կիպրոս կապերի ամրապնդման գործում: Հավատարիմ մնալով ընդհանուր սկզբունքներին և արժեքներին և լինելով Կիպրոսի հասարակության անբաժանելի և ակտիվ մաս, պահպանելով իրենց մշակութային և կրոնական ինքնությունը` Կիպրոսում բնակվող հայերը նպաստում են Կիպրոսի ժողովրդի առաջընթացին և բարեկեցությանը:

Մեր երկու պետությունների անքակտելի հարաբերությւոնների պահպանման գործում Ներկայացուցիչների պալատում Հայերի կրոնական խմբի յուրաքանչուր ներկայացուցիչ իր ուրույն դերակատարությունն ունի: Հայերի կրոնական խմբի ներկա ներկայացուցիչ պարոն Վարդգես Մահտեսյանը դրա վառ օրինակ է: Մեծ է պարոն Մահտեսյանի ներդրումը Ձեր, ինչպես նաև հինգ ամիս առաջ իմ Հայաստան կատարած այցը պատշաճ կերպով կազմակերպելու մեջ: Առաձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում պարոն Մահտեսյանին իր նախաձեռնության համար, որի շնորհիվ հիշատակի դրոշմանիշ թողարկվեց, ինչպես նաÖ ‡ մեր երկու խորհրդարանների կողմից հայերի ողբերգության հարյուրամյա տարելիցին նվիրված ցուցահանդես կազմակերպվեց Նիկոսիայում: Այդ ցուցահանդեսը, երկու խորհրդարանների նախագահների կողմից հանդիսավոր կերպով կբացվի վաղը, Ամոխոստոսի պատմական դարպասում:

Ազգային ժողովի պարոն Նախագահ,Ժամանակակից պատմության մեջ Թուրքիայի անպատիժ մնացած հանցագործությունն իր շարունակությունը գտավ Կիպրոսում, որտեղ Թուրքիան էթնիկական զտումներ իրականացրեց` ներխուժելով 1974 թվականին, գրավեց մեր երկրի տարածքը, զանգվածային կերպով բնակեցրեց այն, ավիրեց սուրբ վայրերը և հուշարձանները, ոչնչացրեց կրոնական և մշակույթային ժառանգությունը: Ավերվեցին նաև հայկական սփյուռքի կողմից ստեղծված հուշարձանները:Քառասուն տարի է արդեն, ինչ Թուրքիան խախտում է միջազգային սկզբունքների և նորմերի օրինականությունը, դեմ է կիպրական կողմի հավատարմությանը` արդար և կենսունակ լուծում տալ Կիպրոսի հիմնահարցին` ՄԱԿ-ի կողմից ընդունված համապատասխան բանաձևերի, ինչպես նաև եվրոպական իրավունքի սկզբունքի և արժեքների հիման վրա: Թուրքիայի անզիջողականությունը, ամբարտավանությունը և համառությունը հեռու են միջազգային ասպարեզում գործող պետության կեցվածքից` պետության, որ հարգում է միջազգային իրավունքը և եվրոպական ձեռբերումները, և, միևնույն ժամանակ, ձգտում է դառնալ Եվրոպական Միության անդամ: Թուրքիան իր գործողություններով կասկածի տակ է դնում Կիպրոսի ինքնիշխան իրավունքները Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտում, ոտնահարում է ավանդական իրավունքը և Ծովի իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որը Թուրքիան չի էլ ստորագրել: Այդ խախտումները և սպառնալիքները ստիպեցին Կիպրոսի Հանրապետության Նախագահին կասեցնել Կիպրոսի մասնակցությունը Կիպրոսի հիմնահարցի շուրջ ընթացող բանակղցություններում: Անիմաստ է բանակցել շանտաժի և սպառնալիքների մթնոլորտում: Չնայած տարաձայնություններին, մենք շարունակում ենք պայքարել: Մենք հաստատակամ ենք պաշտպանել Կիպրոսի ժողովրդի իրավունքները, վերամիավորել մեր հայրենիքը և խաղաղ գոյակցել մեր թուրք-կիպրացի հայրենակիցների հետ, առանց զավթողական ուժերի և նորաբնակների:

Մենք հաստատակամ ենք ապահովել պետության անխափան, կառավարելի և արդյունավետ գործունեությունը, ապահովել առաջընթաց և բարեկեցություն Կիպրոսի ժողովրդին` անվտանգության պայմաններում, հարգելով մարդու իրավունքները:Օգնության ձեռք ենք մեկնում Հայաստանին և հայ ժողովրդին, լինելով Հայաստանի հավատարիմ դեսպաններ, առաջ ենք տանում Հայաստանին հուզող հարցերը նաև Եվրոպական Միությունում: Իմ բարեկամ պարոն Նախագահ, մենք դա անում ենք հանուն Ձեր ժողովրդի առաջընթացի և բարեկեցության, անվտանգ և խաղաղ պայմաններում, միջազգային իրավունքին համաձայն:

Պարոն Նախագահ,Ողջունում եմ Ձեզ ևս մեկ անգամ Կիպրոսի Հանրապետությունում և Ներկայացուցիչների պալատում: Վստահ եմ որ Ձեր այս այցը վերստին կհաստատի մեր երկու երկրների և խորհրդարանների գերազանց հարաբերությունները, էլ ավելի կարժևորի այդ հարաբերություններն ի շահ մեր երկու պատմական ժողովուրդների:

Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին և անձամբ Ձեզ առաջընթաց և բարօրություն, ինչպես նաև Ձեր բարի նպատակների արագ իրականացում:Պարոն Նախագահ, մեծ ուրախությամբ և պատվով հրավիրում եմ Ձեզ Ներկայացուցիչների պալատում ելույթով հանդես գալու»:

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri