Գեղարքունիքի մարզում մարտ ամսվա ընթացքում ծնվել է 150 երեխա
Society015 թվականի մարտ ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 150 երեխա, կամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդներն աճել են 16-ով:
Ըստ Գեղարքունիքի մարզի համապատասխան առողջապահական հաստատությունների ղեկավարների կողմից հաղորդած տվյալների՝ այս տարվա մարտ ամսվա ընթացքում Մարտունու ծննդատանը ծնվել է 58 երեխա` նախորդ տարվա 52-ի դիմաց, Գավառի բժշկական կենտրոնում` 34` 31-ի դիմաց, Սեւանի հիվանդանոցում`32` 20-ի դիմաց, Վարդենիսի հիվանդանոցում` 24` 26-ի դիմաց, Ճամբարակի հիվանդանոցում` 2` 5-ի դիմաց:
Գրանցված 150 ծնունդներից 82-ը տղաներ են, 68-ը` աղջիկներ: