Բրազիլիայում ուղղաթիռի կործանման զոհ Է դարձել Սան Պաուլուի նահանգապետի որդին
SocietyԲրազիլիայում ուղղաթիռի կործանման զոհերի թվում Է Սան Պաուլուի նահանգապետի որդին: Տեղեկացնում են տեղական իշխանությունները:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ուղղաթիռն ընկել Է Սան Պաուլու ագլոմերացիայի մեջ մտնող Բարուերի քաղաքի շենքերից մեկի տանիքին: Ըստ վերջին տվյալների՝ ավիաաղետի հետեւանքով զոհվել Է օդանավի ողջ անձնակազմը, որը բաղկացած Էր հինգ մարդուց:
Նահանգապետ Ժերալդու Ալկմինի կրտսեր որդին՝ 31-ամյա Թոմաս Ալկմինը կործանված EC-155 ուղղաթիռի երկրորդ օդաչուն Էր:
Ոստիկանության տվյալներով՝ շենքը, որին բախվել Է ուղղաթիռը, կառուցվում Էր եւ բնակեցված չԷր:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ցավակցություն Է հայտնել նահանգապետի ընտանիքին եւ միջադեպի մյուս զոհերի ընտանիքներին:
Երկրի ավիացիոն իշխանությունները ավիաաղետի հանգամանքների հետաքննություն են անցկացնում: