Դատապարտյալին փոխանցվելիք ծխախոտի տուփում հայտնաբերվել են «Տրամադոլ» գրառմամբ պատիճներ
SocietyՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վիրաբուժական բաժանմունքի դատապարտյալ Վ. Մ.-ն ապրիլի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, փորձել է ծխախոտ փոխանցել փակ ուղղիչ տեսակի հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին:
Հիմնարկի աշխատակիցը, սակայն, ծխախոտի տուփի զննությամբ հայտնաբերել և առգրավել է «Տրամադոլ» գրառմամբ սպիտակ-կարմիր գույների երեք պատիճ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտ նաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: