Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կարինե Աճեմյանը Սիրիայի պառլամենտի նախագահի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հարցերը

Politics

Մարտի 27-ից ապրիլի 1-ը Վիետնամում կազմակերպված Միջխորհրդարանական միության 132-րդ վեհաժողովն անցավ բավականին բարձր մակարդակով. այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով Վիետնամում ներկայացնում էր ՀՀ ազգային ժողովը:

Տիկին Աճեմյանը Միջխորհրդարանական միության ֆորմատը շատ կարեւոր է համարում, քանի որ այնտեղ ներկայացվում են 165 երկիր` իրենց պառլամենտներով, որոնք էլ իրենց հերթին բարձրաձայնում են ամենաարդիական եւ կարեւոր խնդիրները: Հնչեցված թեմաների վերաբերյալ Կ. Աճեմյանը նշեց. «Այն թեմաները, որոնք շոշափվում էին, հիմնականում կապված էին արդիական խնդիրների հետ, դրանցից են տեռորիզմը, մարդու իրավունքների պաշտպանությունը, թմրամոլության դեմ պայքարը:

Ես` որպես խաղաղության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ, ով նաեւ ներկայացված է բյուրոյի բարձրագույն մարմնում, ներկայացրի մեր խնդիրները, ինչպես նաեւ` Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագիրը: Պետք է նշեմ, որ այդ ամբիոնից բոլոր երկրների ներկայացուցիչներին կոչ արեցի, որ իրենք իրենց երկրներում բարձրաձայնեն Հայոց ցեղասպանության հարցը եւ այնպես անեն, որ այս սարսափելի հանցագործությունը երբեք այլեւս չկրկնվի»:

Պարզվում է, որ Միջխորհրդարանական միության վեհաժողովում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից եւ անցկացվելիք միջոցառումներից բացի` բարձրաձայնվել է նաեւ Ղարաբաղյան խնդիրը, սակայն դա արդեն մեզ հարեւան, բայց ոչ բարեկամ երկրի ներկայացուցիչների կողմից:

«Նշեմ, որ բյուրոյում Ադրբեջանը ներկայացված չէ, նրանք եկել էին Վիետնամ երեք հոգուց բաղկացած պատվիրակությամբ: Նկատեմ, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ներկայացված հարցերը բացառապես մարդու իրավունքների հետ էին կապված, սակայն նրանք խոսեցին 20% օկուպացված տարածքների մասին, նաեւ իրենց դժգոհությունը հայտնեցին միջազգային կառույցներից, ասելով, որ միջազգային փաստաթղթերում Ադրբեջանի պահանջները ներկայացված չեն:

Լսելով ադրբեջանցու ելույթը, որն ընդհանրապես թեմայի հետ կապ չուներ, ձայն խնդրեցի, իմ խոսքում նշեցի եւ ադրբեջանական կողմին եւս մեկ անգամ հիշեցրեցի, որ հայաստանյան կողմը երբեք որեւէ տարածք չի օկուպացրել, եւ, իհարկե, հավելեցի, որ սա այն ֆորմատը չէ, որի ժամանակ կարելի է նման հարցեր բարձրացնել, քանի որ մենք հակված ենք Մինսկի խմբով լուծել Ղարաբաղի կարգավորման հարցը: Նաեւ կոչ արեցի խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծել խնդիրը եւ այսուհետ հանդես գալ միայն այն հարթակներում, որտեղ տվյալ հարցը քննարկվում է: Կարծում եմ, որ եւ' ղեկավարության, եւ' պատվիրակների կողմից շատ դրական ընդունվեց այն մոտեցումը, որը ներկայացվեց մեր պատվիրակության կողմից»,-նշում է տիկին Աճեմյանը:

Ադրբեջանական բարբաջանքների հետ կապված պատվիրակների արձագանքը, միանշանակ, բացասական է եղել. «Ադրբեջանական կողմի խոսքից հետո պատվիրակները, ինչպես միշտ, այս անգամ եւս զարմանք արտահայտեցին, որովհետեւ առաջին հերթին իրենց ելույթով կանոնակարգ խախտվեց եւ երկրորդ` հանձնաժողովում իրավունք ունի ելույթ ունենալու միայն պատգամավորը, սակայն իրենք ներկայացել էին դեսպանի մակարդակով: Ես, իհարկե, հակադարձեցի եւ իմ ելույթը լսելուց հետո նրանք լքեցին դահլիճը: Ադրբեջանական կողմն ինքն իրեն խայտառակ արեց, նման պահվածքն իրենց երկրին երբեք չի կարող պատիվ բերել»:

Նկատենք, որ թեժ քննարկումներից բացի` ԱԺ պատգամավորը սիրիական պատվիրակության նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել նաեւ Սիրիայի պառլամենտի նախագահի հետ. «Սիրիական պատվիրակության նախաձեռնությամբ` հանդիպում ունեցա նաեւ Սիրիայի պառլամենտի նախագահի հետ, ում հետ քննարկեցինք եւ' ապրիլի 24-ի միջոցառումներին իրենց ներկայացվածությունը, որը նշեմ` շատ բարձր մակարդակով է լինելու, ե’ւ սիրիական հակամարտության խնդիրը, այդ իրավիճակից դուրս գալու լուծումները, ինչպես նաեւ անդրադարձանք այն բոլոր հարցերին, որոնք առնչվում էին այդ վեհաժողովին: Պետք է նշեմ, որ Սիրիայի ղեկավարությունը բավական ջերմ վերաբերմունք ցուցաբերեց ե’ւ հայկական պատվիրակության, ե’ւ հայ ժողովրդի նկատմամբ»:

Սոսե Չանդոյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia