Ադրբեջանական հերթական դիվերսիան է կանխվել. հակառակորդը կորուստներ ունի
SocietyՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:
Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջադեպի մանրամասները ճշտվում են: ՊԲ-ի կողմից կորուստներ չկան: