Պուտինին ու Պորոշենկոյին կարծես թե հաջողվել է պայմանավորվել Դոնբասում կրակի դադարեցման շուրջ
BlogՊուտինին ու պորոշենկային կարծես թե հաջողվել է պայմանավորվել Դոնբասում կրակի դադարեցման շուրջ: Համենայն դեպս, Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում գրված է, որ կայացած հեռախոսային բանակցությունների արդյունքում նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչպես նաև համաձայնեցվել են դրան հասնելուն ուղղված քայլերը:
Իհարկ է, դեռ վաղ է ծափահարել ու համարել, որ ամեն ինչ վերջացավ, որովհետև դեռ հարց է, թե որքանով Պորոշենկոն հավատարիմ կմնա իր խոսքին ու հավատարիմ մնալու դեպքում, որքանով է ի վճակի կյանքի կոչել այդ կոչումը, որովհետև պարզ չի, թե ինքը՝ պորոշենկոն որքանով է վերահսկում Արևելքում մարտնչող ուկրաինական զինված տարաբնույթ ստոաբաժանումները:
Ամեն դեպքում, ես դրական եմ գնահատում այս իրողությունը: Սա վկայում է եթե ոչ ողջամտության մասին, ապա առնվազն նրա, որ ապստամբների գործողությունները ավելի քան ցավոտ են, իսկ ուկրաինական բանակի ու հասարակության վիճակը ավելի ողբալի, քան դա ուզում է ցույց տա պաշտոնական Կիևը:
Իր ֆեյսբուքյան էջում գրել է Անդրանիկ Իսահակյանը: