Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Նյարդայնանում եմ, երբ հասնում են ընտանիքիս». Դավիթ Թադևոսյանն՝ իր և Լիկա Սալմանյանի հարաբերությունների մասին

Lifestyle

Life.panorama.am-ը գրում է.

Ընդամենը մի քանի օր է, ավարտվել է Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը: Որքան էլ սերիալը քննադատության արժանացավ, միևնույն է, ռեյտինգային թվերը փաստում են, որ այն էկրաններինգամված է պահել քննադատողների մեծ մասին: Life.panorama.am-ն այսօր զրուցել էսերիալի գլխավոր դերակատար, դերասան Դավիթ Թադևոսյանի հետ:

-Օրեր առաջ ավարտվեց Ձեր մասնակցությամբ հեռուստասերիալը: Այժմ ակտիվ հանգստի մե՞ջ եք:

-Եվ հանգստանում եմ, և զուգահեռ պատրաստվում նոր նախագծին: Փակագծերը շատ բացել չեմ կարող, միայն կասեմ, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ:

-Բավական եկար ժամանակ էկրաններին էիք, ծանրաբեռնված գրաֆիկով, իսկ հիմա հանգստանալու փոխարեն նոր գո՞րծ եք սկսում: Դժվար չէ՞ անցումը նորնկարահանումների:

-Դժվար է, բայց դա մեր աշխատանքն է, պետք է սովոր ու պատրաստ լինենք այդ ամենին: Այնպես չի, որ պետք է նախագծի ավարտից հետո մի 5 տարի վերականգնվես, որ կարողանաս նոր բան սկսես: Այդպես կարող է ամբողջ կյանքումդ երկու գործ անես: Ես այժմ և՛ հանգստանում ու վերականգնվում եմ, և՛ նախապատրաստվում նկարահանումներին:

-Փաստորեն, այս երկու տարվա հոգնածությունն այնքան էլ չեք զգում:

-Երբ գործնական ռեժիմս մի քիչ թուլանում է՝ զգում եմ, բայց երբ նույն տեմպի մեջ եմ շարունակում, երբեք չեմ զգում:

-Ընտանիքն է՞լ է սովորել Ձեր տեմպին:

-Սովորել են, բայց ամեն դեպքում ո՛չ ես, ո՛չ կինս, առավել ևս՝ տղաս, չենք կարողանում համակերպվել այս գրաֆիկին: Բայց, ինչ արած:

-Դավիթ, բացի ճանաչումից, ի՞նչ տվեց Ձեզ սերիալը և ի՞նչ «գողացավ» Ձեզանից:

-Նախ, ինձ տվեց իմ աշխատանքը: Չէ՞ որ սա իմ աշխատանքի բնույթն է, այն մասնագիտությունը, որն ինքս եմ ընտրել: Բնականաբար, ակնկալել եմ, որ նմանատիպ զբաղվածություն, գրաֆիկ ու աշխատանք պետք է ունենամ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինձանից ինչ գողացավ, ապա կասեմ՝ այն ժամանակը, որը կարող էի անցկացնել ընտանիքիս, ընկերներիս հետ:

-Իսկ ավելի եկամտաբեր է տարիներով խաղալ նույն սերիալո՞ւմ, թե այդ ընթացքում նկարահանվել մի քանի գեղարվեստական ֆիլմերում:

-Արդեն գրպանիս ենք հասնում հա՞, դա լավ չի: Քանի որ սերիալը երկարատև աշխատանք է, բնականաբար, ֆինանսական ստաբիլություն է ապահովում: Իսկ գեղարվեստական ֆիլմերն ու մնացած պրոյեկտները վճարվում են միայն մեկ անգամ: Այնպես որ, անհամեմատելի է գումարային տարբերությունը:

-Այս ընթացքում եղե՞լ են առաջարկներ, որոնցից ստիպված եք եղել հրաժարվել:

-Իհարկե, բայց չեմ ափսոսել:

-Բավական արտահայտված կերպարներում եք հանդես գալիս: Նրանք խոսուն են, արտահայտիչ և էմոցիոնալ: Դա Ձեր տեսակի՞ց է գալիս, թե փորձում եք լուծել այն խնդիրները, որոնք տալիս է ռեժիսորը:

-Ինձ թվում է, ես կարողանում եմ լուծել ռեժիսորի տված խնդիրները: Ինքս ինձ չեմ խաղում երբեք:

-Ձեր սերիալային՝ Սպոյի կերպարում, բավական անհավասարակշռված էիք: Իրականում

ինչպիսի՞ն եք:

-Հաստատ այդպիսին չեմ: Բայց հեռուստադիտողը, կարծեք թե, սիրեց Սպոյի այդ տեսակը:

-Ե՛վ տարիքով, և՛ անցած ճանապարհով պատկառելի դերասանների կողքին էիք

հանդեսգալիս: Ասում են՝ մեծերը խանդով են վերաբերում երիտասարդներին:

Նման բաներզգացե՞լ եք:

-Ոչ, երբեք չեմ զգացել: Նույնիսկ ավելին, իրենք այնպես են պահել, շփվել, աշխատել, որ չեմ զգացել մեր միջև տարբերություն: Գուցե իրենք շատ լավ թաքցրել են, բայց այնպես են արել, որ ես ինձ իրենց հավասար եմ զգացել, չեմ ճնշվել իրենց կողքին: Դա գալիս է իրենց պրոֆեսիոնալիզմից, ճիշտ աշխատելաոճից:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում, երբ Ձեր խաղընկերները փորձառու չեն լինում, կամ, ընդհանրապես, դերասանի մասնագիտության հետ կապ չեն ունենում:

-Իսկապես, սերիալներում վերջերս ընդունված է ներգրավել ոչ փորձառու դերասաններ: Համենայնդեպս, փորձում եմ շատ ծանր չտանել, քանի որ այլ տարբերակ չկա: Դերասաններն ուղղակի փորձում են ինչ-որ կերպ լրացնել, տեսարանը փրկել:

- Սերիալում նորից առաջարկ ունենալու դեպքում ի՞նչ կերպարով կցանկանայիք

ներկայանալ:

-Ճիշտն ասած՝ երբեք չեմ մտածել՝ սերիալում ինչ կուզեմ խաղալ: Համենայնդեպս, եթե ինչ-որ բաներ չհավանեմ, միանշանակ կհրաժարվեմ: Այնպես չի, որ ամեն ինչ կարելի է խաղալ: Ինձ համար կարևոր է կերպարը, ասելիքը, սերիալի հետաքրքրությունը:

-Թատրոնում այսօր զբաղվածություն ունե՞ք:

-Ոչ: Բայց կոմերցիոն ներկայացումներում խաղացել եմ նաև սերիալում նկարահանվելու ընթացքում:

-Ժամանակին ընդգրկված էիք «ՓՈՍ»-ի թատրոնում: Չե՞ք մտածում նորից վերադառնալ խաղացանկային ներկայացումներին, հաստատվել թատրոնում:

-Խաղացանկային թատրոնում չեմ ցանկանում աշխատել, քանի որ ստիպված ես լինում խաղալ «ապուշ» ներկայացումներում, որոնցում խաղալու ցանկություն հեչ չունեմ:

-Այսպես որ շարունակվի, թատրոնները կծերանան. երիտասարդները տարբեր պատճառներով հեռանում են թատրոնից:

-Որովհետև թատրոնները երիտասարդներին սխալ են օգտագործում: Սա ինձ համար ծանր թեմա է, սրբորեն եմ մոտենում ու չեմ ուզում ավելորդ բորբոքել:

-Բավական խանդոտ կերպար էիք ներկայացնում: Իրականում, լինելով դերասանուհու

ամուսին, հաճա՞խ եք այդ խնդրի հետ բախվում:

-Ճիշտն ասած՝ ոչ, առիթ չի լինում: Մեզ մոտ փոխըմբռնումն ու միմյանց նկատմամբ վստահությունն է իշխում:

-Խոսում եք նաև Ձեր կնո՞ջ անունից: Չէ՞ որ նա խանդելու տեղ ունի. անընդհատ էկրաններին եք՝ շրջապատված գեղեցիկ խաղընկերուհիներով:

-Իմ կինը գիտի, որ ինձ համար ամենագեղեցիկն ինքն է:

-Էմոցիոնա՞լ եք, շո՞ւտ եք բռնկվում:

-Ոչ, բոլորովին:

Շարունակությունը՝ այստեղ:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia