Այնթապում հրդեհվել է 40 ք/մ տարածքով պահեստ
SocietyԱրարատի մարզային փրկարարական վարչությունում ապրիլի 3-ին, ժամը 15:10-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 3-րդ շարքի 93 տան անասնագոմում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից` դեպքի վայրում պարզ է դարձել, որ 40 ք/մ տարածքով նախկին գոմում, որն այժմ ծառայում է որպես պահեստ` եղել է 35-40 տարա յուղ եւ 200 պլաստմասսե շիշ:
Հրդեհը մարվել է ժամը 15:42-ին: Տարածքը պատկանել է 1975 թվականին ծնված Սարգիս Փանոսի Պոլոզյանին:
Լիլիթ Մաճկալյան