«ՀԺ». Ապրիլի 24-ին քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ կսկսվի ժամը 14.00-ից
Society«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ, ապրիլի 24-ին քաղաքացիները հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր թույլատրվելու է միայն ժամը 14.00-ից հետո:
Մինչ այդ՝ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք են մատուցելու օտարերկրյա պատվիրակությունները:Սպասվում է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդում են լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է համարվում նաեւ Հռոմի Պապի եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու այցը:
Բացի սա՝ լինելու են օտարերկրյա բարձրաստիճան այլ պատվիրակություններ եւս:Այս կապակցությամբ անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվելու: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը երեկ մեր թղթակցի հարցին ի պատասխան, ոչ հաստատել, ոչ էլ հերքել է սահմանափակումների մասին տեղեկությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: