Fox-ը նկարահանում է «Դոկտոր Հաուսի» շարունակությունը
Lifestyle«Գաղտնի նյութեր» գիտաֆանտաստիկ սերիալի վերսկսման հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց Fox հեռուստաընկերությունը որոշեց եթեր վերադարձնել ևս մեկ ինքնատիպ շոու:
Ինչպես հաղորդում է Оrer.am-ը` վկայակոչելով EB Lies-ին, խոսքը բժշկական դրամայի՝ «Դոկտոր Հաուսի» մասին է, որը Fox-ով հեռարձակվեց 2004-ից 2012թթ. և ունեցավ 8 սեզոն:
Ինչ վերաբերվում է էպիզոդների թվին, ապա Fox-ը որոշեց պահել իր դիրքորոշումը, որն իրագործեց «Գաղտնի նյութերի» դեպքում, այսինքն՝ նոր նախագիծը նկարահանել մինի-սերիալի ֆորմատով, որի տևողությունը մաքսիմում 8 ժամանոց էպիզոդներով է լինելու:
Սյուժեն գաղտնի է պահվում, բայց որոշ տեղեկություններով՝ Հաուսը(Հյու Լորի) գտնվում է վերականգնողական կենտրոնում, որտեղ բուժվում է ալկոհոլից և թմրամիջոցներից ունեցած կախվածությունից: Ծանր տանելեով մտերիմ ընկերոջ՝ Ջեյմս Ուիլսոնի (Ռոբերտ Շոն Լոենարդ) մահը և Լիզ Կադիի (Լիզա Էդելշտեյն) ամուսնությունը, Հաուսը փորձում է վերջ տալ կյանքին: Հիմա, մոռացված բոլորի կողմից, Հաուսը կարող է սիրտը թեթևացնել միայն հարևան հիվանդասենյակի իր ընկերոջ մոտ, մինչև որ վերջինս անհասկանալի պատճառներով չի ընկնում կոմայի մեջ: Հաուսը ստիպված դիմելու է իր նախկին գործընկերների օգնությանը, որպեսզի տան ճիշտ դիագնոզը:
Քանի որ Fox-ը զերծ է մնում մեկնաբանություններից, նորությանը կարելի է կասկածամտորեն վերաբերվել: Հիշեցնենք, որ այս պահին Հյու Լորին զբաղված է «Գիշերային ադմինիստրատոր» սերիալի նկարահանումներով: