Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ 10 ամենախարդախ ու կեղծարար աստղերը (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Հայտնի, սիրված ու հաջողակ ցանկանում են լինել բոլոր արտիստները... Ոմանց մոտ դա ստացվում է, ոմանց մոտ էլ՝ ոչ այնքան։ Հաճախ նրանք, ում մոտ չի ստացվում ժողովրդի սերը շահել, դիմում են կեղծիքների՝ սիրված արտիստի պատրանք ստեղծելու և ժողովրդական թվալու համար։ Այս ամենի վերջնական նպատակն, իհարկե, սեփական գինը բարձրացնելու մոլուցքն ու ռեստորանային համերգներից մի քանի ավել դրամ աշխատելն է։

Ամենատարածված կեղծարարությունը, որին դիմում են շատ հայ աստղեր, Youtube ցանցում սեփական տեսահոլովակներին կեղծ դիտումներ ավելացնելն ու իրենց տեսահոլովակները որպես «շատ ստացված» և «բում» արած ներկայացնելն է։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներին գիտակ մասնագետների մեր խումբը մանրակրկիտ մոնիտորինգ իրականացրեց Youtube ցանցում և խոշորացույցի տակ առավ հայ աստղերի տեսահոլովակների Youtube-յան դիտումների վիճակագրությունը։ Արդյունքում ուրվագծվեցին այն անուններն ու հոլովակները, որոնց դիտումները «նկարված» են։

Ռազմիկ Ամյան

Կեղծված են այս կատարողի գրեթե բոլոր տեսահոլովակների դիտումները։ Ուսումնասիրելով, օրինակ, Ռազմիկի «Յարո ջան» հոլովակի վիճակագրությունը՝ տեսնում ենք, որ ներկայումս 1 մլն 693 հազար դիտում գրանցած Ռազմիկի այս տեսահոլովակի դիտումների մոտ 1 միլիոնը կեղծ է։ Դա ստուգելը բարդ չէ։ Տեսահոլովակը ներբեռնվել է Youtube 2013 թվականի նոյեմբերի 15-ին։ Գրաֆիկից հստակ երևում է, որ առաջին 1 մլն դիտումը Ռազմիկի այս հոլովակը գրանցել է հաշված օրերի ընթացքում։ Եվ հաջորդ մեկուկես տարվա ընթացքում նրա հոլովակի դիտումներն աճել են ընդամենը 600.000-ով։ Կարմիրով նշված կետից դիտումներն աճել են տրամաբանական պրոգրեսիայով։ Այդ կետից սկսած՝ Ռազմիկը կամ Ռազմիկի թիմը դադարել է հոլովակին դիտումներ նկարելը։

Գրեթե նույն պատկերն է Ռազմիկի «Քամ-քամ» տեսահոլովակի մոտ։ 2013-ի օգոստոսի 8-ին Youtube ներբեռնված այս տեսահոլովակը 1 մլն դիտում գրանցել է հաշված օրերի ընթացքում, հաջորդ 2 տարիների ընթացքում ավելացել է ընդամենը 500.000 դիտումով։

Գրեթե նույն պատկերն է Ռազմիկի «Քամ-քամ» տեսահոլովակի մոտ։ 2013-ի օգոստոսի 8-ին Youtube ներբեռնված այս տեսահոլովակը 1 մլն դիտում գրանցել է հաշված օրերի ընթացքում, հաջորդ 2 տարիների ընթացքում ավելացել է ընդամենը 500.000 դիտումով։

Ռազմիկի ամենամեծ խայտառակությունը «Վայ-Վայ» տեսահոլովակն է, որը ներկայումս 2 մլն 200 հազար դիտում ունի։ Տեսահոլովակի դիտումներն այնքան խարդախորեն են նկարված, որ տեսահոլովակը ներբեռնողը հանրության համար փակել է տեսահոլովակի վիճակագրությունը։

Նորո

Վերջերս ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Նորոն նույնպես սիրում է խարդախություններ։ Մասնավորապես՝ «նկարված» են Նորոյի «Մի անուն» տեսահոլովակի դիտումները։ Գրաֆիկից երևում է, որ 250.000 դիտում ունեցող տեսահոլովակի 100.000 դիտումը Նորոն գրանցել է շատ կարճ ժամանակահատվածում։ Այնուհետև դիտումները 3.5 տարիների ընթացքում դանդաղ հասել են մինչև

«Նկարված» են նաև Նորոյի «Մի անուն» տեսահոլովակի դիտումները։

Լիլիթ Կարապետյան

90-ականների աստղ Լիլիթ Կարապետյանը նույնպես խարդախության մեծ հակումներ ունի։ Բայց ի տարբերություն, օրինակ, Ռազմիկ Ամյանի՝ Լիլիթը ձախողակ խարդախ է։ Մինչև բուն պատմությանն անցնելն ասեմ, որ Youtube-ը շատ ուշադիր է խարդախությունների նկատմամբ և առանց վարանելու կարող է հեռացնել այն էջը, որում խարդախություն է նկատում։ Լիլիթը որոշել էր, որ իր՝ բեմ վերադառնալու հիմնական մեխը լինելու է այն, որ նա Youtube-ում ունենալու է այնքան դիտում, որքան, ասենք, Լիլիթ Հովհաննիսյանն ու Սիրուշոն, ու դրանով ցույց է տալու, որ ոչ պակաս սիրված է նրանցից ու երբեք չի հնանում։ Այս գաղափարը մասնակիորեն իրականացավ։ Լիլիթը մի քանի միլիոն դիտում գրանցեց հաշված շաբաթների ընթացքում, բոլորը խոսեցին, թե ինչ սիրված երգչուհի է Լիլիթը, ու Youtube-ը հանկարծ, առանց ավելորդ հարցեր տալու վերցրեց ու ջնջեց Լիլիթի էջը։ Աղջիկը սկսեց բողոքել անարդարությունից, մեղադրել բոլորին այս խնդրի մեջ և միայն ոչ իրեն։ Լիլիթը նորից ներբեռնեց իր «Ժամանակին» երգը Youtube 2014 թվականի հունիսի 19-ին, և ներկայումս այն ունի 394.000 դիտում, որոնք արդեն իրական են։

Անդրե

Անդրեի աստղային ժամը վաղուց անցել է։ Դա հասկացել են բոլորը, այդ թվում նաև Անդրեն։ Բայց երբ այս երիտասարդ երգիչը հասկացավ, որ ջինս վաճառելով գլուխը պահել չի կարողանալու, բարձրախոսը նորից ձեռքը վերցրեց ու սկսեց երգելը։ Զուգահեռաբար չմոռացավ Youtube-ային իր դիտումները կեղծելու մասին։ Արդարության համար նշենք, որ Անդրեի ոչ բոլոր տեսահոլովակների դիտումներն են կեղծված։ Կեղծվածներից են, օրինակ, Անդրեի և Սերինե Պողոսյանի համատեղ տեսահոլովակի դիտումները՝ «Սառը քամի»։ Ահա վիճակագրությունը։ Մինչև կարմիր կետը դիտումները կեղծ են։ Ապա դիտումները դինամիկ աճում են։

Արման Հովհաննիսյան

Երգիչ Արման Հովհաննիսյանը նույնպես պարբերաբար դիմում է կեղծիքների։ Դրա վառ օրինակներից է «Կորել եմ» երգը, որն անհավանական ու չտրամաբանված դիտումների թռիչք գրանցեց ներքևում նշված օրերին` մեկ օրում աճելով 300.000 դիտումով: Այս կեղծարարությունն, իհարկե, Արման Հովհաննիսյանին պատիվ չի բերում։

Լուսինա

Երգչուհի Լուսինային պոպուլյար երգչուհի չես անվանի։ Դա, իհարկե, իր բացատրությունն ունի, որովհետև Լուսինան ոչ ռաբիս է երգում, ոչ արաբական, ոչ էլ կլկլացնում է։ Տարօրինակ կերպով Լուսինայի «Just For Fun» երգի տեսահոլովակը դիտվել է 543.000 անգամ, այն դեպքում, երբ նրա մյուս տեսահոլովակները չեն գերազանցում 60-70.000 դիտման շեմը։ Գրաֆիկում մինչև կարմիրով նշված կետը Լուսինայի տեսահոլովակի դիտումները կեղծ են։ Տեսահոլովակի դիտումների ուղիղ կեսը կեղծ է։

Էմմի

Գեղեցկուհի Էմմին ոչ հաճախ, բայց դիմում է զեղծարարությունների։ Մեր մանրադիտակի տակ հայտնվեց նրա գեղեցիկ կատարումներից մեկի՝ «Ծիածանի» տեսահոլովակը, և պարզվեց, որ երգչուհին նույնպես կեղծ դիտումներ է գնել։ Խնդրեմ գրաֆիկը։ Ի դեպ, գրաֆիկից երևում է, որ ի սկզբանե կեղծ դիտումներ ավելացնելու նպատակ երգչուհին չի ունեցել և գործը թողել է ինքնահոսի։ Բայց տեսնելով, որ իր սպասումները չեն արդարանում՝ դիտումներ է գնել, և դուք տեսնում եք, որ տեսահոլովակի դիտումները մեկ օրում ավելացել են 60.000-ով։ Մինչև կարմիր կետը առկա դիտումների զգալի մասը կեղծ է։

Սիլվա Հակոբյան

Խարդախություններ անելու պրակտիկա ունի նաև համեստ Սիլվիկը։ Երբ մելամաղձոտ ոճում հանդես եկող Սիլվա Հակոբյանը որոշեց ոճային բազմազանություն մտցնել իր պորտֆոլիոյում և «ուշացել եմ» ու «ներիր» բառերը փոխարինեց «Dont Apologize»-ով, նրա մոտ վախ առաջացավ, որ գուցե մարդիկ իրեն այդ ոճում չընդունեն։ Այդ իսկ պատճառով գնաց Youtube-յան դիտումները կեղծելու իրեն ոչ հարիր ճանապարհով։ Սիլվա Հակոբյանի այս հոլովակի դիտումների մոտ 40 տոկոսը կեղծ է։

Նարեկ Բավեյան

Տարբեր ռեստորաններում գումար վաստակող Նարեկը նույնպես կեղծում է Youtube-ի իր դիտումները։ Ահավասիկ, նրա «Չփոխվես» երգի տեսահոլովակը։ Այս հոլովակի դիտումները կրկնակի ուռճացված են։ 2013 թվականի մայիսի 6-ին ցանցում հայտնված այս տեսահոլովակն այսօր 264.000 դիտում ունի։

Սյուզի Մելիքյան

Արի ու տես, որ գեղեցկուհի Սյուզի Մելիքյանը նույնպես ազնիվ չէ այս հարցում։ Նա նույնպես սիրում է դիտումներ գնել։ Մեր IT խումբն արձանագրեց, որ երգչուհին ուռճացրել է իր գրեթե բոլոր տեսահոլովակների դիտումները։ Նրա դիտումների կեսից ավելին կեղծ են։

Օրինակ՝ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ցանցում հայտնված «Սպասիր ինձ» տեսահոլովակն այսօր ունի 184.000 դիտում։ Ուսումնասիրելով տեսահոլովակի դիտումների գրաֆիկը՝ տեսնում ենք, որ այս 140.000 դիտումները կեղծ են։ Կարմիր կետից դիտումներն աճում են բնականորեն: Գրեթե կրկնվող պատկեր է նրա մյուս հոլովակների պարագայում։

Կեղծ են նաև Լուսինե Պողոսյանի, Մհեր Առմենիայի ու շատ այլ երգիչների դիտումներ։ Փաստացի, յութուբային դիտումներն այն հիմնական ցուցիչն են, որով կարելի է որոշել՝ սիրված է երգիչը, թե՝ ոչ։ Ափսոս, շատերը ոչ թե ջանում են ավելի որակյալ երգեր ու տեսահոլովակներ թողարկել, այլ զեղծարարություններով են զբաղվում։ Կեղծ չեն Լիլիթ Հովհաննիսյանի, Սիրուշոյի, Արամեի, Մարտին Մկրտչյանի և այլոց դիտումները... Հուսամ՝ կարողացա ուղղորդել ձեզ ։)

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia