Արագածոտնի մարզում փլուզվել է տան ննջասենյակի առաստաղը
SocietyՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 07.52-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղում փլուզվել է տան տանիք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Թալին քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել են տան (8x12 մ) ննջասենյակի առաստաղի փայտյա կառուցատարրերը (մոտ 16 քմ). տուժածներ չկան: