Սուրբ Հարության տո'նն է` Զատի'կը (լուսանկարներ)
LifestyleԱվագ շաբաթ է: Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Ըստ եկեղեցական ուսմունքի՝ Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն՝ փրկություն շնորհելով արդարների հոգիներին։ Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ Պահքը։ Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ։Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին շնչում է բազում հավատացյալներով: Մարդիկ այստեղ եկել են միմյանց հետ նշելու մահվան դեմ տարած հաղթանակը, որը տարվել է Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ, և ուղեկցվել է իր հետնորդներով: Մահ այլևս չկա պարզության մշտնջենական նշանակետ ունեցող ոգիների համար: Սա է մարդուն դարձնում կատարյալ, այսինքն` անմահ, այսինքն` միշտ կատարելագործվող ու բարին սերմանող: Հիսուս առաջարկեց մեզ այլընտրանքն այն պահին, երբ մարդ էակի գոյությունը որպես ոգի սպառման եզրին էր հասցվել հենց իր` մարդու ձեռքով... Ոմանք մինչ այժմ էլ հետևում են "մեծ վարդապոտին"` Աստծո որդուն` վերցնելով նրանից լավագույն օրինակները, մարդու տեսակը, որպես անմահ պահպանելու նպատակով:
Հեղինակ` Անն Էքսուս