ԻՊ-ի հարձակման հետևանքով Դամասկոսի ճամբարից տարհանվել է 2 հազար փախստական
Society«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով Դամասկոսի մերձակայքում գտնվող «Յարմուկ» ճամբարից ավելի քան երկու հազար փախստական է տարհանվել:
«Մոտ 400 ընտանիք` 2 հազար մարդու, հաջողվել է ուրբաթ և շաբաթ օրերի ընթացքում Զախիար շրջանով անցնող երկու ճանապարհներով, որոնք գտնվում են սիրիական բանակի վերահսկողության տակ, հեռանալ ճամբարից»,- «Ֆրանս Պրես»-ին հայտնել է Դամասկոսում պաղեստինցի փախստականների հարցերով զբաղվող «Պաղեստիցիների ազատագրում» կազմակերպության նախագահ Անվար Աբդել Խադին:
Նախկինում ճամբարը վերահսկում էր «Սիրական ազատ բանակ»-ը: Մի քանի օր առաջ հարակից շրջանից ճամբարի վրա հարձակվել են ԻՊ-ի և «Ջեբխատ ալ Նուսրա» խմբավորման ահաբեկիչները: Շարունակվող բախումների արդյունքում նրանց հաջողվել է հետ մղել «Ազատ բանակ»-ի ստորաբաժանումներին:
«Սիրական ազատ բանակ»-ի և պաշտոնական Դամասկոսի միջև գործում է հաշտեցման համաձայնագիր, ինչպես նաև այսպես կոչվող ազգային հաշտեցման ծրագիր: