Եմենից տարհանվածների թվում կան Հայաստանի քաղաքացիներ
SocietyՌազմական հակամարտության պատճառով Եմենից տարհանվել են տարբեր երկրների մոտ 250 քաղաքացիներ, այդ թվում հայեր: Տարհանումը կատարվել է ռուսաստանյան օդանավերի կողմից:
ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ համաձայն ռուսական իշխանությունների որոշման, ապրիլի 4-ին Եմենի Հանրապետությունից տարհանվել են ՌԴ, ԱՊՀ երկրների և մի շարք այլ պետությունների քաղաքացիներ:
«Տարհանվածների թվում են, մասնավորապես, ՌԴ-ի 67 քաղաքացիներ, ինչպես նաև Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, ինչպես նաև Կուբանի, Եգիպտոսի, Սիրիայի և Եմենի 245 քաղաքացիներ»-հայտնել են ԱԳՆ-ից:
Նշվում է նաև, որ տարհանման գործընթացն իրականացվում է Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Եմենի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: