Հակառակորդը կրակում է աշխատող գյուղացիների ուղղությամբ. ինչպիսին է եղել իրավիճակը սահմանին. Armlur.am
SocietyԱյսօր վաղ առավոտյան մոտ մեկ ժամ տևողությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց համայնքապետ Վարուժան Բաղմանյանը: Վերջինիս փոխանցմամբ` կրակոցներն արձակվել են այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ, բայց, բարեբախտաբար, տուժողներ չկան. «Մոտ 10 օր վիճակը խաղաղ էր, հակառակորդի կողմից ակտիվություն չէինք զգում: Բայց այսօր առավոտյան կրակոցներ սկսեցին: Փառք Աստծո, վնասներ, տուժողներ չկան»:
Սահմանամերձ մյուս համայնքներում ավելի քան մեկ շաբաթ է իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Վերին Կարմիրաղբյուր և Պառավքար համայնքների ղեկավարները Armlur.am-ին հայտնեցին, որ լարվածություն չի զգացվել, և առաջվա պես սովորական դարձած կրակոցներն, անգամ, չեն եղել: Իսկ Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանը նշեց, որ լարվածություն կա, սակայն իրեն շատ զգացնել չի տալիս: