«Հավանաբար էլ քովեր չեմ երգի». Սարգիս Եղիազարյան
LifestyleՍարգիս Եղիազարյանը հանրությանը հայտնի է իր քովեր կատարումներով:
Առաջին քովեր կատարումը Լիլիթ Հովհաննիսյանի «Ես եմ հորինել» երգն էր, որով էլ Սարգիսը հաղթեց երգչուհու հայտարարած մրցույթում, այնուհետև թողարկեց կրկին Լիլիթ Հովհաննիսյանի «Քեզ մի օր թողեցի» երգի իր տարբերակը:
Սարգիսի մինչ օրս թողարկած վերջին քովեր ստեղծագործությունը Սիրուշոյի «Ինձանից առավել» երգն էր, որն էլ մեծ արձագանք գտավ հայկական շոուբիզնեսյան իրականության մեջ: Orer.am-ը կապ հաստատեց Սարգիս Եղիազարյանի հետ` տեղեկանալու նրա ստեղծագործական հետագա գործունեությունների մասին, որի ընթացքում էլ վերջինս նշեց.
«Շատ շուտով կներակայացնեմ մի նոր գեղեցիկ ստեղծագործություն, հավանաբար այլևս քովերներ չեմ երգի, արդեն հանրությունը կսկսի ճանաչել Սարգիս Եղիազարյանին իր իսկ երգերով»: