Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լիկա Սալմանյանը՝ Հայաստանից հեռանալու, Դավիթ Թադևոսյանի հետ հարաբերությունների և նոր առաջարկների մասին

Lifestyle

Լիկա Սալմանյանը հեռուստադիտողին ծանոթ է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից՝ Էմկայի կերպարով: Life.Panorama.am-ը նրա հետ զրուցեց Հայաստանից մեկնելու, նոր առաջարկների, իր անվան շուրջ շրջանառվող թեժ խոսակցությունների, մանկության երազանքի և սիրո մասին:

-Ձեր մասնակցությամբ սերիալն օրեր առաջ ավարտվեց: Այժմ ինչո՞վ եք զբաղված, նոր առաջարկներ չունե՞ք:

-Այժմ հանգստանում եմ: Առաջարկներ կան, բայց՝ ոչ սերիալային: Չեմ փորձում մտածել որևէ առաջարկի մասին, քանի որ մեկնում եմ։

-Իսկ ի՞նչ առաջարկներ են ոչ սերիալային առաջարկները:

-Դեռ չեմ ցանկանա փակագծերը բացել։

-Իսկ կասե՞ք, թե ուր եք մեկնում, ի՞նչ նպատակով, որքան ժամանակով:

-Մեկնում եմ Ուկրաինա՝ մայրիկիս մոտ: Դեռ չեմ որոշել՝ որքան ժամանակով: Եթե ինձ հետաքրքրող առաջարկներ լինեն, կվերադառնամ:

-Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք այլ սերիալներում, գուցե՝ այլ հեռուստաալիքում:

-Այո, իհարկե, ինչո՞ւ ոչ: Եթե լինեն ինձ հետաքրքրող առաջարկներ, կտեսնեք ինձ նորից սերիալում:

 -Լիկա, եթե չեմ սխալվում, դպրոցը դեռ չավարտած մտաք այս աշխարհ, ազատ ժամանակի խնդիր ունեցաք: Մասնագիտական որակավորման մասին չե՞ք մտածում:

-Բնականաբար, մտածել եմ ուսում ստանալու մասին, շատ եմ ցանկանում: Բայց դեռ ժամանակը չէ:

-Ինչո՞ւ:

-Ուսման համար պետք է լիովին ազատ լինեմ, չեմ ուզում կիսատ-պռատ սովորել:

-Ձեր մանկության երազանքը դերասանուհի դառնա՞լն է եղել:

- Հավատացեք, երբեք այս բնագավառում ինձ չեմ պատկերացրել: Փոքր ժամանակ երազում էի բժշկուհի դառնալ: Մինչ սերիալում հայտնվելը՝ որոշել էի մանկությանս երազանքն իրագրործել։ Սովորում եմ Բժշկական քոլեջում, սակայն ժամանակի հետ որոշումներն ու ցանկությունները փոխվում են:

-Շատերը քննադատաբար են մոտենում, երբ էկրաններին տեսնում են Թատերական ինստիտուտը չավարտած մարդու: Շա՞տ եք բախվել այդ խնդրին:

-Դեպքեր լինում են: Սակայն պատահում է նաև, որ մարդիկ զարմանքով են վերաբերում այն փաստին, որ չունեմ թատերական կրթություն: Հավանաբար, նման տպավորություն ստացած չեն լինում:

 -Իսկ Ձեր խաղընկեր պրոֆեսիոնալ դերասաններն ինչպե՞ս են ընդունում էկրանին միասին երևալու հանգամանքը: Անդրկուլիսյան խնդիրներ, տարրաձայնություններ առաջանո՞ւմ են:

-Համենայնդեպս, ինձ հետ կապված որևէ խնդիր չեմ զգացել: Միշտ փորձել են ինձ օգնել, ուղղել, ինչի համար շատ շնորհակալ եմ:

-Ձեզ ի՞նչը գրավեց դերասանի մասնագիտության մեջ:

-Կարծեք թե իմ «ափսեում» լինեմ:

-Իսկ ճանաչումն ի՞նչ ավելացրեց Ձեր կյանքում:

-Միանշանակ պատասխան տալ չեմ կարող: Այն ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը: Վատն այն է, որ հանգիստն է պակասել: Հայտնիությունը մի քիչ պարտադրող է ու հնարավո չէ մի ֆորմատի մեջ ապրել:

-Ձեր ապագան հենց այս ոլորտում էլ տեսնո՞ւմ եք:

-Փորձում եմ տեսնել… Եթե որոշողը ես լինեմ, այո՛, քանի որ ես դեռ երկար ճանապարհ ու անելիք ունեմ այստեղ:

-Ձեր փոխարեն ուրիշ ո՞վ պետք է որոշի:

-Ոչ թե իմ փոխարեն պետք է որոշեն, այլ կյանքը լի է անակնկալներով: Չեմ փորձում միանշանակ որոշումներ կայացնել:

- Որքան հասկանում եմ, ընտանիք-կարիերա ընտրության դեպքում ընտանիքը կհաղթի:

-Անկասկած: Եթե իմ ապագա ամուսինը չցանկանա, որ լինեմ էկրաններին, ապա այդպես էլ կանեմ, քանի որ կարծում եմ, ընտանիքն ավելի կարևոր է: Չէ՞ որ, եթե անձնական կյանքումդ ինչ-որ բան այն չէ, այն ամեն տեղ իրենն ասում է:

 -Լիկա, Ձեզ երկար ժամանակ շատերը որպես Էմկա են հիշելու: Կհաջողվի՞ հեշտությամբ դուրս գալ կերպարից:

-Ըստ իս՝ դա ավելի շատ կախված է նրանից, թե հաջորդ կերպարս ինչպիսին կլինի: Չնայած, մեր ժողովրդի մեջ այսպիսի մի բան կա. երբ առաջին անգամ գլխավոր դերով ես ներկայանում, բավական երկար ժամանակ հենց այդ դերով էլ քեզ հիշում են:

-Իսկ ինչպիսի՞ կերպար կցանկանայիք մարմնավորել հաջորդը:

- Չեմ մտածել՝ ինչ կերպար, բայց կցանկանայի, որ տարբերվեր նախորդից:

-Ի դեպ, Էմկան բավական համբերատար էր, ներողամիտ, հանդուրժող։ Նրա ո՞ր գծերն են Ձեզ իրականում բարկացնում: Որքանո՞վ եք նման:

-Ես Էմկային նման եմ այնքանով, որ ես եմ կերտել այդ կերպարը: Բայց ես նրա տեսակի հետ բացարձակ կապ չունեմ:

- Համբերատար ու ներողամիտ չե՞ք:

-Երևի թե այդքան էլ ոչ:

-Լիկա, Ձեր խաղընկերներից ո՞ւմ հետ եք առավել մտերիմ: Շփում պահպանվո՞ւմ է:

-Բոլորի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Ժամանակը ցույց կտա՝ ում հետ կապը կպահպանվի, ում հետ՝ ոչ:

-Իսկ ո՞ւմ հետ էր առավել դժվար հայտնվել տեսախցիկի առջև:

-Յուրաքանչյուր դերասանի հետ բարդ է աշխատել այնքան ժամանակ, մինչև նրա հետ աշխատանքի փորձ ձեռք չես բերում: Ժամանակի ընթացքում ընտելանում ես:

-Գեղեցիկ երիտասարդ աղջիկ եք: Հավանաբար, երկրպագուների պակաս չունեք: Ձեր սիրտն այժմ ի՞նչ կարգավիճակում է:

- Իմ սիրտն ազատ է:

-Կարծում եմ, որ խոստովանություններ շատ են եղել: Կհիշե՞ք Ձեզ արված ամենագեղեցիկ խոստովանությունը:

- Գիտեք, ցանկացած խոստովանություն գեղեցիկ է, եթե անկեղծ է:

 - Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հրաժարվել կամ հիասթափվել սիրուց:

-Այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ անկեղծ չի լինի պատասխանս: Չգիտեմ, կյանքի բերումով ի՞նչ կլինի, ինչպիսի՞ սեր կունենամ ու ի՞նչ կզգամ։

-Շատերի մոտ «քիթը ցից» աղջկա տպավորություն եք թողնում: Նման բան կա՞:

-Գիտեք, մարդկանց թվում է, որ պետք է շփվես բոլոր նրանց հետ, ովքեր ցանկություն ունեն քեզ հետ շփվել: Սակայն, անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ունես, հատկապես, եթե աղջիկ ես, պետք է լավ մտածես, թե ում հետ ես շփվում: Չես կարող բոլորի հետ նմանատիպ հարաբերություններ պահել: Բնական է, որ շփվում ես այն մարդկանց հետ, որոնց հետ քեզ հետաքրքիր է: Չես կարող չէ՞ մտերիմ լինել բոլորի հետ: Հենց դա է իմ մասին նման կարծիքի ձևավորման պատճառը:

-Ինչպե՞ս եք վերաբերում բամբասանքներին:

-Դրանք եղել են, կան ու միշտ էլ լինելու են: Մի ժամանակ շատ էի ազդվում անիմաստ խոսակցություններից: Սակայն, ժամանակի ընթացքում հասկացա, որ առանց դրա անհնար է:

-Ձեր անունը մի պահ շրջանառվում էր Ռիչարդ Մադլենյանի անվան կողքին, վերջերս էլ խոսակցություններ տարածվեցին, որ դերասան Դավիթ Թադևոսյանը հեռացել է ընտանիքից՝ Ձեր պատճառով: Նման խոսակցություններին ո՞նց եք վերաբերում: Որպես էկրանի մարդ, կարծեք թե, սովորել եք, այո՞:

-Ցավոք, մարդիկ սիրում են լուրեր հորինել, սերիալային անիրական կյանքը չեն տարբերում իրականությունից: Բնականաբար, լուրերը սուտ են։ Եվ հետո, ես կարծում եմ՝ ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia