Ոստիկանները նախկինում 3 անգամ դատապարտվածի մեքենայում թմրամիջոց են հայտնաբերել
SocietyՈստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 96 հասցեի մոտից, թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Վահե Ս.-ին: Վերջինիս «Ֆոլքսավագեն» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ 1 ներարկիչ` 2 մլ շագանակագույն հեղուկով: Ըստ Վահե Ս.-ի հայտարարության, հայտնաբերվածը հերոին թմրամիջոց է: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: