Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում
SocietyՀանրապետության տարածքում ապրիլի 8-ին` երեկոյան ժամերին, 9-ին, 11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ին առանձին հատվածներում սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը 8-9-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 11-ի ցերեկը և 12-ի գիշերը նույնքան կնվազի: Քամին՝ հարավային` 5-10 մ/վրկ., 9-ին, 10-ին` առանձին վայրերում, սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. արագությամբ:
Երևանում ապրիլի 8-ին` երեկոյան ժամերին, 9-ին, 11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 8-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրացվի +25 աստիճան, ապրիլի 9-10-ին` +26, ապրիլի 11-12-ին` +20 աստիճան: