Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շոու-բիզնեսի միայնակ մայրերը (լուսանկարներ)

Lifestyle

Esem.am-ը գրում է.

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ միայնակ մայր լինելը կարող էր չընդունվել հասարակության կողմից: Կնոջ ինքնուրույն ու ինքնավստահ լինելը շատ բան փոխեց նրա կյանքում ու միայնակ երեխա դաստիարակելը, մեծացնելն այլևս խնդիր չէ: Այժմ ոչ միայն պախարակելի երևույթ չէ միայնակ մայր լինելը, այլև միանգամայն սովորական, որքան էլ երեխայի համար նախընտրելի է լիարժեք ընտանիքը: Պարզիր հայտնի միայնակ մայրերին մեր այս անդրադարձի շնորհիվ:

DJ Վակցինա. «Երբեք դժվարություններից չեմ խուսափում»

Հղիության յոթերորդ ամսում գտնվող DJ Վակցինան այն կանանցից է, ով չի վախենում միայնակ մայր լինել, իսկ դժվարությունների մասին խոսելիս էլ նշում է, որ իր ամբողջ կյանքն է դժվար եղել: «Երբեք դժվարություններից չեմ վախենում ու խուսափում: Եթե համեմատենք միայնակ հորն ու մորը, ապա կարող եմ ասել, որ միայնակ մոր համար շատ ավելի դժվար է, որովհետև մայրն ավելի էմոցիոնալ է տանում ամեն բան, ինպես նաև մոր համար դժվար է միանգամից երկուսի դերը ստանձնելը: Թեպետ ասեմ, որ ամբողջ կյանքում դժվարություններին զուգահեռ եմ քայլել ու միշտ էլ կարողացել եմ ճիշտ որոշումներ կայացնել»,- համոզված պնդեց նա: Վակցինայի խոսքերով` միայնակ երեխա ունենալու որոշումը մեկ օրում չի կայացրել: «Առողջական խնդիրներ եմ ունեցել, որից հետո հասկացել եմ, որ պետք է մայրանամ: Ինչպես որոշում եմ կյանքիս ընթացքը, հետագայում այդպես էլ հաղթահարում եմ դժվարությունները: Հետևաբար, եթե ընտրել եմ, ուրեմն պատրաստ եմ,- ասաց -ը և հավելեց,- բնականաբար, բոլոր կանայք ու տղամարդիկ էլ ցանկանում են, որ իրենց կլյանքում ամեն բան իդեալական լինի, բայց եթե ինչ-ինչ պատճառներով հասկանում ես, որ քեզ համար ավելի լավ է այս տարբերակը, ոչինչ չի կարող խանգարել դրան»,- ավելացրեց զրուցակիցս: Ըստ նրա` ամուսնանալ կարելի է ցանկացած տարիքում: «Եթե գոյություն ունի ռիսկի գործոն, բնականաբար, բոլոր կարծրատիպերը կոտրվում են, որովհետև հարցը երեխայի լինել-չլինելու մասին է»,- նշեց նա: DJ Վակցինան (երիտասարդ մայրիկն արդեն որոշել է երեխային պապիկի անունով կոչել` Յուրի), մինչև բալիկի ծնունդը զրուցել է հոգեբանների հետ ու իր համար մի շարք հարցեր պարզել: «Բնականաբար, լիարժեք ընտանիքը երեխայի համար գագաթնակետ է, սակայն հայրն ու մայրն էլ պետք է լինեն լիարժեք և ընտանիքում չլինի անառողջ մթնոլորտ: Զրուցել եմ հոգեբանի հետ, ով ինձ ասաց, որ մինչև երկուսուկես տարեկան երեխայի համար միայն մոր գործոնն է կարևոր, այսինքն` հոր չլինելը սթրեսային չի լինի նրա համար: Ջերմությունն ու սերը ինքս կարող եմ տալ երեխային: Վստահ եմ, որ պատվով դուրս կգամ այդ պատասխանատվության տակից»,- եզրափակեց ապագա մայրիկը:

Ալինա Մարտիրոսյան. «Շատ դժվար պայմաններում եմ մեծացրել որդուս»

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը որդուն` 15-ամյա Էմմանուէլին տասը օրականից միայնակ է մեծացրել, քանի որ նրա հայրը մահացել է: «Շատ դժվար պայմաններում եմ մեծացրել նրան. նույնիսկ չեմ էլ ցանկանում հիշել, թե ինչ ճանապարհ եմ անցել,- մեզ հետ զրույցում նշեց Ալինան ու պատմեց Էմմանուէլի ցանկությունների մասին,- Էմմանուէլին դպրոցում «ջենթլ» են ասում, որովհետև շատ կիրթ է իրեն պահում: Շատ է ցանկանում, որ գոնե այս տարի ամուսնանամ: Մի անգամ նույնիսկ ասաց, որ երազ է տեսել, որը պետք է իրականացվի: Այդ երազում ես մի գեղեցիկ, ոսկեծամ աղջիկ էի որդեգրել: Ինձ ասաց` «Քեզ վրա հույս դնելու չէ, գոնե ինձ համար քույրիկ որդեգրի»: Արդյոք Ալինան պատրաստվո՞ւմ է այս տարի կատարել Պարարվեստի ակադեմիայի դասական պարի բաժնում սովորող որդու ցանկությունը. մեր այս հարցին ի պատասխան` դերասանուհին ասաց. «Տա Աստված, որովհետև չկա այնպիսի մեկը, ում հետ կանցկացնեմ հետագա կյանքս: Սիրում եմ արժանի ու ինքնուրույն տղամարդկանց, և նա պետք է լինի մինչև 40 տարեկան»: Ալինայի փոխանցմամբ` տղայական խնդիրներով իր որդուն օգնել է քեռին` Նարեկ Մարտիրոսյանը, ով ևս բալետի արտիստ է: «Ժամանակից շուտ է մեծացել Էմմանուէլը. նույնիսկ մի դեպք հիշեցի, երբ առաջին դասարանում նրան հարցրել են, թե հայրը որտեղ է աշխատում, դուրս է հրավիրել ուսուցչուհուն և ասել` «Ինչո՞ւ Դուք մինչև հիմա չգիտեք, որ ես հայր չունեմ ու բոլորի մոտ ինձ ցավեցնում եք»:

Ալինան ցանկություն ունի երկրորդ բալիկն էլ ունենալու, սակայն եթե ամուսնանա: «Եթե առանց ամուսնության հնարավոր լիներ մայրանալ, ապա վաղուց այդ քայլին կգնայի: Պարզապես պետք է ընտանիք ունենալ, և երեխան էլ հայր ունենա, ով ամեն կերպ իր կողքին կլինի, կմեծացնի ու կդաստիարակի նրան: Այնքան դժվարություն եմ տեսել, որ միայնակ բառը լսելուց արդեն սարսափում եմ: Կրկին միայնակ ճանապարհ անցնելն ինձ համար շատ բարդ կլինի»,- նշեց դերասանուհին, ում խոսքերով` ամուսնության լուրջ առաջարկ դեռևս չունի: «Անկեղծ ասաց, Հայաստանից դուրս եմ ուզում գնալ ու երևի դրսի հայերից որևէ մեկի հետ կամուսնանամ: Նրանց դաստիարակությունն այլ է, օրինակ` նրանք երբեք չեն ասի` ուրիշի երեխա է»,- կարծում է դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia