«Վիզային սահմանափակումների» ինդեքսային աղյուսակում Հայաստանը 73-րդն է
Society«Հենլի և գործընկերներ» ընկերությունը հրապարակել է «Վիզային սահմանափակումների» վարկանիշային աղյուսակ, որով աշխարհի երկրները դասակարգել է ըստ վիզային ռեժիմի ոլորտում քաղաքացիների ունեցած ազատությունների: Շվեյցարիայում տեղակայված ընկերությունը վերլուծում է աշխարհի 219 երկրներում գործո ղ վիզային ռեժիմները և նրանց դասակարգում ըստ նրա, թե այդ երկրի քաղաքացիները քանի երկիր կարող են ճանապարհորդել առանց մուտքի արտոնագրի: Առաջին տեղն են զբաղեցնում Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան, Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը, որոնց քաղաքացիները կարող են առանց արտոնագրի մուտք գործել 174 երկիր:
Հայաստանը դասակարգման աղյուսակում 73-րդն է, ինչը նշանակում է. ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մուտք գործել 55 երկիր: Հարևան Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել 62, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի քաղաքացիներըˋ 100, Ադրբեջանինըˋ 58, իսկ Իրանինըˋ 40 երկիր: