Գյումրիում վրաերթի հետևանքով 50-ամյա տղամարդ է մահացել
Society«Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 7-ին` ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 107 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1965թ. ծնված Արթուր Գալստյանին, ով տեղում մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: