Ակցիան շարունակելու է ևս մի շաբաթով՝ մինչև ապրիլի 11-ը. Ինեսսա Նազարյան
SocietyՀայաստանում հիվանդությունները ուշ են հայտնաբերվում հիմնականում երկու պատճառով՝ բժշկին դիմելու հոգեբանական վախի և ֆինանսական խնդիրների պատճառով:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Առողջապահության համաշխարհային օրվան ընդառաջ «Էկոսենս» ախտորոշման լաբորատորիան կանանց մեկամսյակի առթիվ հայտարարած ակցիան շարունակելու է ևս մի շաբաթով՝ մինչև ապրիլի 11-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիայի հիմնադիր տնօրեն, համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ինեսսա Նազարյանը:
Ի. Նազարյանը խորհուրդ տվեց ազգաբնակչությանը հատկապես վահանաձև գեղձի, շաքարային դիաբետի և մեր տարածաշրջանի առանձնահատկություններով պայմանավորված այլ հիվանդությունների հետազոտություն անցնել:
Համաճարակաբանը ուրախությամբ նշեց նաև, որ վերջին շրջանում մարդիկ ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության նկատմամբ, որոնց նպաստում են նաև պարբերաբար հայտարարվող զեղչերը. «Այս տարի ևս հայտարարված զեղչերի ընթացում արդեն մեծ թվով մարդիկ են հետազոտվել և ստացել անվճար խորհրդատվություն»,- ասաց Ի. Նազարյանը: