Հանրապետությունում սպասվում են ինտենսիվ տեղումներ
SocietyՀանրապետության տարածքում ապրիլի 9-ին, 12-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 11-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ին՝ առանձին հատվածներում, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը 9-10-ին կբարձրանա 5-7 աստիճանով, 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ի ցերեկը ևս 2 աստիճանով: Քամին հարավային` 5-10 մ/վրկ արագությամբ, ապրիլի 9-ին, 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 25-30 մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 9-ին, 12-ին`գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 11-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վրկ արագությամբ: Ապրիլի 9-10-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +27 աստիճան, ապրիլի 11-12-ին` +19, ապրիլի 13-ին` +17 աստիճան: