Սև ամպեր՝ Սամվել Հովհաննիսյանի քրոջ գլխին
SocietyՄի քանի օր է մամուլում շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը քույրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, դիմում-բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն: Ըստ շրջանառվող տեղեկությունների Հասմիկ Հովհաննիսյանը բողոքել է «ՀԿԳ» փաստաբանական գրասենյակի փաստաբանների և գրասենյակի ղեկավար Հակոբ Բաբայանի դեմ:
Սամվել Հովհաննիսյանը բոլորովին վերջերս սպանություն կազմակերպելու մեղադրանքով դատապարտվեց 12 տարի ազատազրկման, ապա ներմամբ ազատ արձակվեց: Պարզվում է, որ նրա քույրը, ով թեև այդքան էլ հայտնի չէ հանրությանը, բազմաթիվ սև ամպեր ունի գլխին կուտակված և խնդիրներ ունի իրավապահների հետ: Մեր տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչությունում այս պահին քննվում է Հասմիկ Հարությունյանի դեմ հարուցված մի քրեական գործ:
Սամվել Հովհաննիսյանի քրոջն առաջադրված մեղադրանքի համաձայն, պարզվում է, տիկինը կեղծ ապրանքագրերով ապրանքներ է ներմուծել Հայաստանի Հանրապետություն, այդպիսով խուսափել է հարկեր վճարելուց: Այս առնչությամբ քրեական գործը դեռ քննության փուլում է, որին մենք պատրաստվում ենք աչալրջորեն հետևել:
Մասնավորապես, արդեն հարցումներ ենք ուղարկել հարկային, մաքսային, դատախազական և ոստիկանական մարմինների, պարզելու, թե Հասմիկ Հովհաննիսյանի նկատմամբ էլ ինչ մեղադրանքներ են հարուցված: Հարցումների պատասխանները ստանալուն պես կներկայացնենք արդյունքները: