Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
SocietyՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:2015թ. ապրիլի 7-ին` ժամը 17:15-ի սահմաններում, ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Լևոն Մուշեղի Միրզոյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանություն` ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: