Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանում թրաֆիքինգի հատկանիշով 46 քրեական գործ է հարուցվել
SocietyՀայաստանը շարունակում է մնալ թրաֆիքինգի ծագման երկիր, եւ երկրի քաղաքացիները ենթարկվում են սեռական եւ աշխատանքային շահագործման: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոբերտ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե վերջին 3 տարվա վիճակագրությունը փաստում է, որ թրաֆիքինգը շարունակում է մնալ լուրջ ահազանգ:
«Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանում թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով հարուցվել է 46 քրեական գործ: Հայաստանը թրաֆիքինգի առումով շարունակում է մնալ ծագման երկիր: Սեռական շահագործման առումով նպատակակետ պետություններն են Թուրքիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, իսկ աշխատանքային շահագործման առումով` Ռուսաստանի Դաշնությունը: Առկա են նաեւ ներքին թրաֆիքինգի դեպքեր: Եղել են նաեւ եզակի դեպքեր, երբ Հայաստանն է եղել որպես նպատակակետ պետություն»,- տեղեկացրեց Գրիգորյանը` հավելելով, որ Հայաստանի պետական մարմիններÕ ¶ ու հասարակական կազմակերպությունները ոչ միայն բացահայտման առումով են աշխատանք ծավալում, այլեւ հասարակության իրազեկվածության բարձրացման գործում:
Գրիգորյանը շեշտում է, որ թրաֆիքինգի ենթարկված զոհերի մեծ մասը կանայք են: Փոքր տոկոս չեն կազմում նաեւ անչափահասների թրաֆիքինգի դեպքերը. նրանք հիմնականում ներգրավված են եղել մուրացկանությանը եւ աշխատանքային շահագործմանը: