Անպատասխանատուները չպետք է տեղ ունենան պետական կառավարման համակարգում
BlogՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Մանուկյանն, ըստ երեւույթին, իր նախորդից ժառանգել է ոչ միայն կոռումպացված համակարգ, այլ, ինչպես կասեր Արմեն Ռուստամյանը, «ճեղքվածք» պիտակը:
Մանուկյանին, եթե թվում է բոլոր լրագրողներին կարող է չափել նույն արշինով, ապա չարաչար սխալվում է: Պարոն նախարար, եթե դուք եւ ձեր լրատվական կառույցը չեք հարգում իմ աշխատանքը, ապա հայտարարում եմ, որ ես նույնպես ձեզ չեմ հարգում: Գործադիրի կազմը պետք է վերանայվի:
Մանուկյանների նման անպատասխանատուները չպետք է տեղ ունենան պետական կառավարման համակարգում: Ի վերջո, «ճեղքվածքը» միշտ մնում է «ճեղքվածք»...Որ պաշտոնում էլ նշանակեն:
Գրառումը̀ Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան էջից