Ձնահոսքի վտանգի պատճառով երկկողմանի փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը
SocietyՁնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն ապրիլի 9-ին երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, այս մասին հայտնել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: