Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է ասորի կուսակցությունը ներկայացնող պատվիրակությանը
SocietyԱրամ Ա. Կաթողիկոսն ապրիլի 9-ին ընդունել է ասորի կուսակցությունը ներկայացնող պատվիրակության անդամներին: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքը: Աշխարհի տարբեր վայրերում իրենց կենտրոններն ունեցող ասորի կուսակցության նպատակն է պաշտպանել իր համայնքների շահերը, ին չպես նաև արդարություն պահանջել Թուրքիայից: 1915թ.-ին ասորիները ևս թուրքերի կողմից ենթակվել են ջարդերի:
Պատվիրակության այցելության նպատակ էր Նորին Սրբության միջոցով շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը, որը հատուկ հոգածություն է ցուցաբերում Հայաստանում հաստատված ասորիների փոքրաթիվ համայնքի նկատմամբ, ինչպես նաև երախտագիտություն հայտնելու ՀՀ խորհրդարանին, որը վերջերս պաշտոնապես ճանաչել է ասորիների ջարդը ցեղասպան Թուրքիայի կողմից: Պատվիրակությունը նաև իր գոհունակությունն է հայտնել Լիբանանում և այլ երկրներում սերտ հարաբերությունների համար, որը գոյություն ունի հայերի և ասորիների միջև՝ հատկապես Թուրքիայի նկատմամ բ իրենց ունեցած պահանջատիրական աշխատանքների շրջանակներում:
Պատվիրակությունը շեշտել է, որ իրենց ամբողջական մասնակցությունը կունենան Լիբանանում և այլուր կազմակերպվելիք՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ձեռնարկներում:
Ողջունելով ասորի կուսակցության զորակցությունը Հայ դատի նկատամամբ՝ Նորին Սրբությունը նշել է, որ հայ և ասորի ժողովուրդները նույն ճակատարգին են ենթարկվել ցեղասպանի կողմից, իրենց պահանջները նույնն են և, հետևաբար, անհրաժեշտ է ամբողջական գործակցությունը երկու ժողովուրդների միջև: