«Օրենքով գողերը» պատրաստվում են նոր մեծամասշտաբ հավաքի
SocietyԻնչպես հայտնում է Orer.am-ը, «Օրենքով գողերը» Զաքար Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) ղեկավարությամբ սկսել են պատրաստվել նոր զանգվածային հավաքի: Հավաքում նախատեսվում է քննարկել հանցագործ աշխարհի կոնկրետ ներկայացուցիչների, ովքեր «գողական» տիտղոսներից զրկվելու վտանգի տակ են:
Ինչպես «Ռոսբալտին» պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը, մեծ հավաքը «կրիմինալ գեներալները» որոշել են անցկացնել մոտակա ամիսներին:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ ծրագրվում է, որ այն տեղի կունենա գարնան վերջին-ամառվա սկզբին մոսկովյան շրջաններից մեկում, որտեղ ներկայում գտնվում են վերջին տարիների համար մեծ թիվ կազմող «օրենքով գողեր»:
Հանդիպմանը, որին, ինչպես սպասվում է, ներկա կլինի 300-ից ոչ պակաս «օրենքով գող», ցանկանում են քննարկել այն «կրիմինալ գեներալներին», որոնք աչքի են ընկել հանցագործ աշխարհի չափանիշներով անթույլատրելի արարքներ կատարելու մեջ:
Հավաքում ծրագրվում է անդրադառնալ նաև «օրենքով գող» Տարիել Օնիանիի (Տարո) նախկին ու ներկայիս համախոհների միջև գոյություն ունեցող պատերազմական վիճակին վերաբերող հարցերին:
Հիշեցնենք, որ վերջին մեծ հավաքը «օրենքով գողերի» մասնակցությամբ տեղի էր ունեցել 2015թ. հունվարին Երևանում: Հավաքին ներկա էր եղել մոտ 100 ազդեցիկ «օրենքով գող»: