Մալաթիա-Սեբաստիայում պլանային ջրանջատումներ կլինեն
SocietyՊլանային աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 13-ին` ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Վանտյան, Ծերենցի, Մանուկյան, Մամիկոնյան, Միքայելյան, Ջիվանու փողոցների, Սեբաստիայի փողոցի՝ Վանտյանից մինչև Իսակովի պողոտա, Շահումյանի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների` իրենց նրբանցքներով, ջրամատակարարումը: