Եվա Ռիվասը՝ Քիմ Քարդաշյանի մասին
BlogԵվա Ռիվասը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուզում եմ երկու խոքսով անդրադառնալ նրան, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում: Ես հիմա Հայաստանում եմ: Այստեղ է նաև Քիմ Քարդաշյանը: Իմ կողմից շատ սիրելի մի մարդ, մեծատառով մարդ: Որքան կեղտ նրա վրա լցրեցին նրա համար, որ տեսան նրա տնային պոռնոն: Խայտառակություն:
Որքան կեղտ լցրեցին նրա վրա միայն նրա համար, որ նա մերկ նկարահանվեց GQ, New York ամսագրերի համար:
Հայկական կեղտ, ստորացումներ, վիրավորանքներ: Նա երիտասարդ է, հարուստ, գեղեցիկ, սեքսուալ, ազդեցիկ, հետաքրքիր, հայտնի ողջ աշխարհով մեկ: Սակայն դուք լցրեցիք նրա վրա այնքան կեղտ, ինչքան աշխարհում չկա: Նրա համար, որ նա այնպիսին է, ինչպիսին որ կա:
Նա երեկ ժամանել էր Երևան և ամբողջ Հայաստանը նրա դեմ ծնկի եկավ: Մարդիկ եկել էին օդանավակայան և ամբողջ օրը նրա ետևից են վազում, կարծես նա երկրորդ Հիսուսը լինի: Արդեն երկրորդ օրն է ԶԼՄ-ները վազում են նրա հետևից, հետևում նրա յուրաքանչյուր շարժումին: Եվ այդ ամենը տեղադրվում է Ինստագրամ, Ֆեյսբուք: Շատ զզվելի է, որ իմ ժողովուրդը այդքան կեղծ է, արհեստական: Սիրում եք և չեք սիրում: Արհամարհում եք կամ չեք արհամարհում: Եղեք իսկական, այլ ոչ թե կեղծ, մի գործեք ամբոխի ազդեցության տակ: Քիմը Աստղ է և դուք այնքան փափլիկ եք նրա դիմաց կանգնած, սակայն, երբ նա չկա դուք կեղտ եք լցնում նրա վրա:
Ես հուսով եմ, որ ակնարկս հասկանալի է: Ես այլևս ոչինչ չեմ ուզում անել այս երկրի համար, քանի որ ես գիտեմ, եթե ես վրիպեմ, չար շները կգզեն ինձ, ինչպես էժան միս, իսկ հետո կմոռանան, երբ ես ինչ-որ լավ բան անեմ: Ես սովոր չեմ փոխել իմ կարծիքը, այդ պատճառով մեր ճանապարհները տարբեր են, ընկերներ: Երբ ես տնային պոռնո նկարահանեմ, կտեղեկացնեմ, որպեսզի դուք խոսեք դրա մասին: Քիմը վառ աստղ է, չնայած նրան, որ ոչ ձայն ունի, ոչ ինչ-որ տաղանդ: Ես նրան շատ եմ սիրում: Եվ իմ կարծիքը ես չեմ փոխի, նունիսկ ամենավատ արարքի դեպքում: Ես հուսով եմ իմ բոլոր ակնարկները ճիշտ ընկալվեցին: ԵՌ »f