Գարնանային ծառատունկի համար մարզերին անհատույց տրամադրվել է 170 000 տնկի
SocietyՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2015 թվականի գարնանային ծառատունկն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանին, հանրապետության տարբեր մարզերին և համայնքներին, ստացված հայտերի հիման վրա անհատույց տրամադրել է ընդհանուր թվով շուրջ 170 հազար հատ տարբեր բարձրարժեք ծառատեսակների: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տրամադրվել են կենսածառի, սոճու, ուռենու, շագանակենու, հացենու, ընկուզենու, կաղնու տնկիներ:
Երևանի քաղաքապետարանին ապրիլի 11-ին նախատեսվող համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում էլ Նոյեմբերյանի անտառային տնտեսության տնկարանից տրամադրվել է շուրջ 12 500 տնկի: