Գյումրիում մեկնարկեց երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մրցույթը
CultureԳյումրիում ապրիլի 10-ին դաշնամուրային անվանակարգի լսումներով մեկնարկեց երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մրցութային մասը: Մրցույթը կանցկացվի նաև 13 այլ անվանակարգերով(լարային գործիքներ« փողային գործիքներ, ժողովրդական գործիքներ, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, ակադեմիական երգեցողություն, երգչախումբ, երաժշտական թատրոն «էստրադային երգեցողություն, հեղինակային երգ, էստրադային-ջազային անսամբլ, կոմպոզիցիա, ազգային երգեցողություն)՝ ապրիլի 10-ից մայիսի 20-ը, Գյումրու մշակութային եւ ուսումնական հաստատություններում: Մասնակիցները հանդես կգան հինգ տարիքային խմբերով, 41 ենթաանվանակարգերում: Հինգ տարիքային խմբերում I«II«III կարգի դափնեկրի կոչմանը կարժանանա շուրջ 690 մասնակից, իսկ 14 անվանակարգերում բացարձակ հաղթողները կարժանանան «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի բարձրագույն պարգեւին՝ Մեծ մրցանակին:
Դաշնամուրային անվանակարգի լսումները մեկնարկեցին Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցում: Մրցութային 4 օրերի ընթացքում ժյուրիի անդամները կփորձեն որոշել տարբեր տարիքային խմբերի լավագույն կատարողներին:
Ինչպես տեղեկացրեց դաշնամուրային անվանակագի պատասխանատու Լարիսա Ալեքսանյանը,միայն դաշնամուրային անվանակարգում մասնակցում է 230 կատարող: Լսուրմների առաջին օրն իրենց ուժերն էին չափում կրտսեր տարիքային խմբի մասնակիցները՝ 8-10 տարեկան: «Այս անվանակարգում մասնակիցներ կան Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Չինաստանից: Այս տարի մասնակից երկրների աշխարհագրությունն ընդլայնվել է, բացի այդ, ի զարմանս մեզ, այս տարի կրտսեր տարիքային խմբի երեխաները ներկայանում են դաշնամուրով զբաղվելու ավելի մեծ ցանկությամբ ու գիտակցումով: Այս տարի շատ է մասնակիցների թիվը հենց 8-10 տարեկանների մեջ: Մեր հանրապետության տարբ եր, նույնիսկ շատ հեռավոր շրջաններից գալիս են այս փոքրիկները՝ մասնակցելու մրցույթին»,- նշեց Լարիսա Ալեքսանյանը:
Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին: Այս տարի, նախաձեռնության հեղինակների որոշմամբ, այն կկրի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության« ընդդեմ պատերազմների» նշանաբանը: Մրցույթ-փառատոնին մասնակցության հայտէ ներկայացրել շուրջ 2800 երաժիշտ-կատարող« որից 700-ը՝ աշխարհի 36 երկրից« մնացածը Հայաստանի բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երևանից:
Արմենուհի Մխոյան