Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անմեղիուս Մարդիուսի նամակը` Քիմ Քարդաշյանին

Analysis

Սիրելի' Քիմ, այն, որ դու արդեն Հայաստանում ես, ինձ հույս է տալիս, որ դու ճիշտ ուղու վրա ես: Ես չեմ ցանկանում քո և ընտանիքիդ գլուխը ծանրաբեռնել պատմական հայրենիք այցելելու քո հաստատակամ որոշման քննարկմամբ: Ես պարզապես ուզում եմ անկեղծ լինել քեզ հետ, և թեպետ մեծ է հավանականությունը, որ դու չես կարդա իմ ուղերձը, այնուամենայնիվ, հանձն եմ առնում գրել այս տողերը, որոնք ի սկզբանե որոշել էի հղել միայն քաղաքական գործիչներին, որոնց թիվը գնալով կրճատվում է Հայաստանում:

Բայց Հայաստանում, սիրելի Քիմ, ամեն ինչն է կրճատվում` մարդիկ, բնությունը, սարերը...

Առհասարակ Հայաստանն է կրճատվում: Ոչ այն պատճառով, որ հայերին կոտորել են 1915 թվականին և որ այդ կոտորվածների հիշատակը հարգելու համար դու կտրել և անցել ես օվկիանոսը: Հայերը սիրում են կրճատել առհասարակ այն, ինչն ամենից շատ են սիրում: Նրանք դա անում են մեծագույն վարպետությամբ, ապշեցուցիչ ճշգրտությամբ և հնարամտությամբ: Մի հարցրու պատճառը, ես այն չեմ կարող ասել, քանի որ չունեմ դրա պատասխանը. գիտես, միգուցե դա բնազդ է, միգուցե զբաղմունք, իսկ միգուցե ճակատագիր: Մի հարցրու ոչ մեկից, քանի որ ոչ ոք չունի պատասխան, իսկ միգուցե այն փնտրել անգամ չարժի:

Մենք հաճախ, երբ միայնակ ենք մնում մեր մտքերի հետ, վախենում ենք նրանցից, քանի որ թվում է` դրանք սոսկ մերը չեն, այլ որտեղից որտեղ ներթափանցել են մեր հոգիներ՝ աղճատելու ինքնաբավ ու ներդաշնակ լինելու պարզագույն ձգտումը:

Հայաստանը, սիրելի Քիմ, անընդհատ սիրելու երկիր է: Հայերին կոտորում են, հայերը՝ ողբում, նրանց փորձում են վերացնել, նրանք նոր սաղմեր են գցում, նրանց պատերազմ են պարտադրում, նրանք հաղթում են: Երևի չզգացիր, որ նրանք ամեն ինչ անում են բացի ապրելուց, որովհետև խաղաղ ժամանակ պարզապես ողբում են` պարտադրելով ողբալ իրենց հետ նաև մյուսներին. քեզ նույնպես պարտադրում են, միգուցե ավելի շատ` քան ողջ աշխարհին, քանզի դու հայ ես: Եթե մերժեիր ողբալ, ապա քեզ դավաճան կհռչակեին, բայց հիմա դու նրանց կուռքն ես: Արդեն հասցրել ես երևի ծանոթանալ «Ծովից ծով Հայաստան»-ի քարտեզին, երևի արդեն քո փոքրիկ դուստրն է ծանոթ Մեծ Հայքի բոլոր տասնհինգ նահանգներին: Քեզ հասցրել են պատմել Ավարայրի ճակատամարտում մեր բարոյական հաղթանակի մասին, իսկ երեկ քեզ ուղեկցեցին Ծիծեռնակաբերդ...

Եվ այդ ամբողջ ընթացքում աշխարհի մամուլը լուսաբանում է քո այցը: Հայաստանը ճանաչում են քո միջոցով, մարդիկ տեղեկանում են, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն, որը 100 տարի առաջ իրականացրել է Օսմանյան կայսրությունը: Սակայն ինչո՞ւ ես հենց հիմա ժամանում քո պապերի երկիր, սքանչելի Քիմ, ինչ է, մինչ այդ չգիտեի՞ր Ցեղասպանութան մասին, միգուցե նոր իմացար որ հայ ես, իսկ դու գիտես Հայր Մերը...

Ես ամենևին չեմ քաղաքականացնում քո այցը, թեպետ այս երկու օրում ավելին արեցիր, քան ՀՀ արտգործնախարարությունն ամբողջ 25 տարում: Դու նման ես ֆուտբոլիստի, ով «ջոկեր» է, ով խաղադաշտ է դուրս գալիս վերջին րոպեներին` որպես միակ հույս, որը կփրկի հանդիպումը: Քեզնից է կախված` արդյո՞ք աշխարհը կճանաչի Հայոց Եղեռնը, թե՞ հայ ժողովուրդը հերթական անգամ պահանջատիրոջ խրոխտ կեցվածքով կընդունի իր պարտությունը: Նորից հայերը հույսը դրել են կնոջ վրա...

Երբ տեսնում եմ այն բեռը, որի տակ հայտնվել ես դու, ես ուզում եմ քեզ տալ 5 խորհուրդ, որոնք հուսամ կանսաս այնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ փոխվում են քո շրթներկի գույները.

1. Անպայման այցելիր Մշակույթի նախարարություն, բայց նախարարին չհանդիպես, իրեն դա նույնիսկ քիչ է:

2. Ծայրահեղ հետաքրքրության դեպքում Երևանում տաքսի չնստես, քանի որ միգուցե պարզես, որ տաքսիստը քնել է քեզ հետ:

3. Փողոցում քայլելիս ուշադիր եղիր, հնարավոր է հանդիպես Գոռ Թամազյանին, նա քեզ է փնտրում:

4. Նախագահի հետ հանդիպման կգնաս միայնակ, առանց քրոջդ, քանզի նա կարող է գալ իր եղբոր հետ, և դու շատ կզղջաս:

5. Նույնիսկ աստղաբաշխական գումարի դիմաց չհամաձայնես գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Հ.Գ.

Փոխանցիր ամուսնուդ իմ ջերմ մաղթանքները, քանի որ նրան ոչ մեկ ուշադրություն չի դարձնում: Այդպես են հայերը, նրանք առաջնայինը երկրորդականից երբեք տարբերել չեն կարողանում: Փոխանցիր փոքր քրոջդ իմ ջերմ համբույրները` գրեթե այն աշխարհից ուղարկված, ու թող Ուրարտական գլխավոր՝ Խալդի Աստվածը պահպանի քեզ ու քո էկզոտիկ համերաշխ ընտանիքը:

Սեքսուալ, էհ առողջ լինես:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards